«Ի՞նչ պետք է կառուցենք»․ «Հայաստան» դաշինքի պատգամավորը տարօրինակ է համարում ՔՊ-ի՝ կառուցողականության առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Ազգային ժողովում. պողպատե մանդատ ստացած քաղաքական ուժն արդեն երրորդ օրն է փորձում է համոզել ընդդիմությանը՝ կառուցողական մթնոլորտում միասին աշխատել: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Շինարարության մեջ կան խմբեր, որոնք ունեն քանդելու նպատակ, և կան խմբեր, որոնք ունեն կառուցելու նպատակ: Քանդող բրիգադները բավականին հեշտ են լուծում իրենց խնդիրը, կառուցողների խնդիրն է բարդ»,- նշեց պատգամավորը: Նրա խոսքով՝ կառուցողի խնդիրը բարդ է, քանի որ կառուցելու համար պետք է ունենալ գիտելիք, կրթություն, գաղափար, արտադրել, ստեղծագործել:

«Մինչդեռ վերջին երեք տարվա ընթացքում իրականում բավական մեծ դաշտ կար ինչ-որ բան կառուցելու, կար մանդատ՝ շատ ավելի պողպատե, քան այսօր, շատ ավելի ամուր և լեգիտիմ, չկար պատերազմ։ Կարելի էր անել բավականին լուրջ բարեփոխումներ, բավականին լուրջ գիտնականներ ցանկանում էին օգնել պետությանը, բայց ինչպես ասում են՝ ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասաց Ղազինյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունում ճանաչում են մեկ մարմին՝ Նիկոլ Փաշինյանին, ում ժողովրդի մի ստվար զանգված ձայն է տվել։ «Հետևաբար, ես ակնկալում եմ, որ «ինչ պետք է կառուցենք» գաղափարով նա առաջիկայում կլինի այս ամբիոնի մոտ, հանդես կգա կոնկրետ առաջարկությունով, կներկայացնի իր տեսլականը՝ որպես կառավարության ղեկավար, թե ինչպես է պատկերացնում երկրի ապագան այս իրավիճակում, որից հետո կհասկանանք, կառուցելու ցանկություն կա՞, և կա՞ բավարար ներուժ դրա համար, թե՞ ոչ»,- ասաց Ղազինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: