Որտեղ ուղարկել եք, էնտեղ էլ գնացել ենք․ այո, մարտական գործողությունների չենք մասնակցել․ Աղազարյանը՝ Օհանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագրի» ջոկատն Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողությունների չի մասնակցել, բայց կարևորն այն ուղերձն է, որը մենք փոխանցել ենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը`անդրադառնալով այդ առնչությամբ Սեյրան Օհանյանի հայտարարությանը:

«Մենք անմիջապես ազդակ տվեցինք իշխանությանը, որ մենք, լինելով ընդդիմադիր ուժ, պատրաստ ենք մեր նպաստը բերելու այնտեղ, որտեղ որ հարկ կհամարի մեր զինվորական հրամանատարությունը։ Մենք երեք օր զորամասում անցկացրինք համապատասխան վարժանքներ, և մեր ջոկատն ուղարկվեց այնտեղ, որտեղ հրամանատարությունն անհրաժեշտ գտավ։ Մենք ունեինք անհրաժեշտ սպառազինություն և չգիտեինք՝ կոնկրետ որ հատվածում էինք լինելու, և իրենք որտեղ որ նպատակարամար գտան, խրամատներ փորեցինք և կատարեցինք աշխատանքներ։ Բայց կարևորը ուղերձն է, որ ընդդիմադիր արմատական ուժը՝ իր լիդերով հանդերձ, պատրաստակամություն հայտնեց լինել իշխանության կողքին մեր հայրենիքի համար ճակատագրական պահին»,- նշեց Աղազարյանը։

Աղազարյանը դիմեց նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին․ «Պարոն Օհանյան դուք անձամբ ինձ մեդալ եք տվել, ձեռքս եք սեղմել, որտեղ դուք ուղարկել եք, այդտեղ էլ գնացել ենք։ Այո, մենք մարտական գործողությունների չենք մասնակցել, և ոչ մեկն էլ չի ասել, որ մասնակցել ենք»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: