Վարչապետը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին

Լուրեր

24.08.2026 | 11:11
Հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը ակտիվ արծարծում և գործիքայնացնում է Սահմանադրության թեման․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:59
Երկաթուղու կառավարման համակարգը վերանայվելու է․ Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը․Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:51
MLS-ում սուպերգոլ է գրանցվել ռաբոնա հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:42
Կարող ենք արձանագրել, որ «Չորրորդ հանրապետությունը» հիմնադրված է․ Փաշինյանը ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 24-ի դրությամբ
24.08.2026 | 10:19
Ուկրաինան հարձակվել է Ozon-ի երեք պահեստների վրա Դաղստանում, Ադիգեայում և Ստավրոպոլի երկրամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 4-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
24.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
24.08.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.08.2026 | 09:30
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին՝ Ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:

Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է և գնահատանքի է արժանի: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ոլորտում կան շատ կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ քննարկումներ եղել են, որոշումներ կայացվել են և պետք է մտածել նաև հետագա անելիքների մասին:

Վարչապետը երկու ուղղություն է առանձնացրել.

«Առաջինը՝ պետական գնումների համակարգի շարունակական լավարկումն է, որովհետև այդտեղ մենք երկու կարևոր խնդիր ունենք: Առաջին խնդիրը, որպեսզի մեր նպատակները, ընդունված ծրագրերը կարողանանք արդյունավետ կերպով և հնարավորինս օպերատիվ և որակով իրականացնել: Մյուսը՝ այնպես անել, որ այս նպատակադրումը ներդրումների, պետական ներդրումների և մասնավորապես՝ կապիտալ ներդրումների համար արգելակ չդառնա: Պետք է ասել, որ սա պարզ խնդիր չէ և չունի պարզ լուծումներ: Շատ կարևոր եմ համարում այս ուղղությամբ այս ընթացքում արած մեր աշխատանքի վրա եզրակացություններ անելը և ինչ-որ որոշումներ կայացնելը:

Երկրորդ ուղղությունը՝ պետական պարտքի կառավարման հարցն է: Եվ եթե մի քիչ ավելի կոնկրետացնեմ՝ մեր ֆիսկալ տարածքների ավելի արդյունավետ կառավարման հարցն է, որը նույնպես պարզ հարց չէ: Այստեղ էլ լրջագույն անելիքներ ունենք: Իհարկե, շատ լրջագույն անելիքներ արված են, բայց մենք այստեղ, կարծում եմ, դեռևս չենք կարողացել հասնել ճշգրիտ բալանսների: Չգիտեմ էլ, դա ընդհանրապես հնարավոր է, թե չէ, բայց այնուամենայնիվ հարցը՝ որպես օրակարգային, պիտի ձևակերպվի»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով հարկային քաղաքականության ոլորտում վերջին երեք տարիներին իրականացված էական փոփոխությունների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այստեղ էլ առաջիկայում լուրջ անելիքներ են սպասվում: «Եղել են իրավիճակներ, երբ կարողացել ենք քաղաքական կամք դրսևորել և անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել: Եվ պետք է ուղիղ ասել, որ եղել են իրավիճակներ, երբ չենք կարողացել քաղաքական կամք դրսևորել և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Կարծում եմ՝ հիմա այդ քաղաքական կամքը դրսևորելու լավագույն շրջանն է, երբ մեր երկրի առաջ առկա մարտահրավերները մեր հանրությանը, բոլորիս ավելի ընկալունակ են դարձնում բարեփոխումների և արդյունավետության բարձրացման կուրսն անշեղորեն շարունակելը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Տիգրան Խաչատրյանին. «Դուք նույնպես Ֆինանսների նախարարության համար նոր մարդ չեք և ժամանակին աշխատել եք նախարարի տեղակալի կարգավիճակում»: Կառավարությքան ղեկավարի խոսքով, առկա փոխադարձ վերաբերմունքը, մթնոլորտը և Ատոմ Ջանջուղազյանի՝ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունն ու կուտակված փորձի վրա հիմնված եզրակացություններին ականջալուր լինելը շատ լավ նախադրյալներ են ստեղծում, որպեսզի այս գործընթացին հնարավոր լինի նոր լիցք հաղորդել և կոնկրետ հանգրվանների հասնել:

Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ այդպիսի պատասխանատու պարտավորություն ստանձնելու հնարավորություն ընձեռելու համար. «Պետական ֆինանսների կառավարման բնագավառը մակրոհավասարակշռության տեսակետից ունի առանցքային դերակատարություն և այդ դերակատարությունը թերևս հնարավոր չէր լինի այս ամբողջ ընթացքում, առանց Ձեր աջակցությունն ունենալով, պատշաճ իրականացնել: Ուզում եմ վստահեցնել, որ մենք ամբողջությամբ այս ընթացքում հավատարիմ ենք մնացել ինստիտուտի առաքելությանը և վստահաբար, չի եղել որևէ դեպք, որ գիտակցված խզում առաջանա մեր գործողությունների և մեր առաքելության միջև»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նա շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին և մաղթել նոր ձեռքբերումներ: «Վստահ եմ, որ տվյալ դեպքում նույնպես ունենալով Ձեր աջակցությունը, պարոն վարչապետ, կհաջողվի աշխատակազմին առաջադրված խնդիրները լավագույնս լուծել»,-ասել է նա:

Տիգրան Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և շնորհակալություն հայտնել Ատոմ Ջանջուղազյանին ու նախարարության աշխատակազմին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Դուք ինչպես նշեցիք՝ հատկապես վերջին դժվար ժամանակներում նաև նախարարության ուղիղ մասնակցությամբ կառավարությանը հաջողվել է ապահովել կարևորագույնը, որը մակրոտնտեսական կայունությունն է»,- ասել է նա:

Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ Ատոմ Ջանջուղազյանի հետ գործընկերությամբ առաջիկայում նույնպես նախարարությունը կաշխատի առավելագույն արդյունավետությամբ: