Փաստաբանների պալատը վաղուց վերածվել է իշխանության ձեռքին մասնագիտական ազատության դեմ գործիքի․ Վահե Գրիգորյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստաբանական որոշակի խմբի նկատմամբ, իսկ այդ որոշակի խումբը քաղաքական զգայունություն ունեցող քրեական գործերով պաշտպանություն իրականացնող փաստաբաններն են, կարգապահական վարույթներ են կիրառվում, որոնք հետևողականորեն վերածվում են սանկցիաների»,- այսօր «Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի անդամ-պետությունների առջև ծառացած արդի մարտահրավերները և հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ կարգապահական վարույթները, երբ իրականացվում են ընտրովի արդարադատության արդյունքում, համարվում են սպառնալիք փաստաբանի մասնագիտությանը։

Վահե Գրիգորյանը քննադատեց Փաստաբանների պալատի աշխատանքը․ «Փաստաբանների պալատը վաղուց վերածվել է քաղաքական իշխանության ձեռքին մասնագիտական ազատության դեմ գործիքի և էականորեն վտանգում է փաստաբանի մասնագիտությունը։ Իրավիճակը չի սրվել այն աստիճան ինչպես Թուրքիայում է և Ադրբեջանում, և դա ոչ թե քաղաքական իշխանության կամ Պալատի՝ իր խնդիրներին հավատարիմ մնալու բերումով է, այլ մի խումբ փաստաբանների դիմադրության բերումով, նման դիմադրությունն ավելի դժվար է նկատել այլ տարածքներում»։

Նա նաև անդրադարձավ փատաբանների դեմ բռության դեպքերին՝ նշելով, որ Հայաստանում բռնության գործադրման, սպառնալիքների կամ սադրանքների դեպքերը կարող են անպատիժ մնալ բացառապես քաղաքական իշխանությունների հովանավորությամբ։

Լիլիթ Շաբոյան