Փաշինյանի ստորաբաժանումը Ապրիլյան պատերազմում մարտական գործողությունների չի մասնակցել․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումն Ապրիլյան պատերազմի ժամանակ կոնկրետ մարտական գործողությունների չի մասնակցել. մասնակցել են որոշակի ապահովման և ինժեներական ապահովման աշխատանքների, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից: Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, թե ի վերջո Փաշինյանը և նրա թիմակիցները մասնակցե՞լ են Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին:

«Ինժեներական աշխատանքներ են կատարել, ինչի համար բանակի հրամանատարությունը գնահատել է և պատվոգիր է տրվել: Այդ պատվոգիրը հիմա իմ կողմից արդեն ստորագրված է։ Այդ ստորագրությունը հո հետ չե՞մ վերցնելու»,- ասաց Սեյրան Օհանյանը։

ԱԺ նիստերի դահլիճում մթնոլորտը կրկին լարվեց, երբ Արեգնազ Մանուկյանը Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց. «Ի՞նչ եք կարծում, ինչու՞ էին Նիկոլենք անընդհատ գլուխ գովում, թե մասնակցել են բուն գործողություններին»։

Իշխանական պատգամավորները տեղից սկսեցին խոսել, ինչին ի պատասխան՝ Արեգնազ Մանուկյանը հորդորեց. «Սովորե՛ք լսել ճշմարտությունը»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հորդորեց ընդդիմադիր պատգամավորին կոռեկտ արտահայտվել. «Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ։ Ընդհանրապես բոլորն այս դահլիճում կոռեկտ պետք է լինեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: