Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին. Էմանուել Մակրոն
Քաղաքականություն
04.08.2021 | 09:46Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստան ուղարկելու որոշման մասին:
«Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Համավարակի դեմ պայքարելու համար Ֆրանսիան Երևան է ուղարկում 200 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Վարակը միասին կհաղթահարենք»,- գրել է Ֆրանսիայի նախագահը: