Որն է կորոնավիրուսի «դելտա» տարատեսակի դեմ պայքարի գլխավոր միջոցը

Լուրեր

11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
Բոլորը

ԱՄՆ-ը այսօր պայքարում է քովիդ հիվանդության տարածման արագությունը նվազեցնելու ուղղությամբ, երբ այստեղ նոր թափ է առնում «դելտա» անվանումը կրող ենթատեսակը: Ցայտուն օրինակ են Սան Ֆրանցիսկոյի երկու հիվանդանոցները, որտեղ թեստի դրական պատասխաններ են ստացել ավելի քան 200 աշխատակիցներ: Ի դեպ, նրանց մի մեծ մասը ստացել է պատվաստումների երկու չափաբաժինը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսից այսպես ասած ամենաքիչը մտահոգ Ֆլորիդա նահանգին, ապա այստեղ մեկ օրվա ընթացքում գրանցվել է աննախադեպ ցուցանիշ` 21000 դեպք:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան առողջապահության հարցերով գլխավոր խորհրդական Էնթոնի Ֆաուչին է նորից շեշտում, կորոնավիրուսի այս նոր տարատեսակն ունի մարդուց մարդ անցնելու չափազանց մեծ արագություն:

Հիմա ԱՄՆ-ում խնդիրն այն է, որ այստեղ մոտ 100 միլիոն մարդ չի ենթարկվել պատվաստումների եւ իշխանությունները որոնում են հիվանդության տարածման առաջն առնելու նոր ուղիներ: Հիշեցնենք, որ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարեց դաշնային կառավարությունում աշխատող բոլոր անձանց պարտադիր պատվաստելու կամ նրանց կողմից պարբերաբար թեստ հանձնելու որոշման մասին:

Իսկ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը կոչ է անում բոլորին, այդ թվում լիովին պատվաստումներ անցած անձանց, կրել դիմակներ:

Կոնգրեսի բժիշկը նույնպես պարտավորեցնում է Ներկայացուցիչների պալատի անդամներին կրել դիմակներ: Մի շարք կոնգրեսականներ քննադատում են նոր կանոնը, որն այս պահին դեռ ուժի մեջ չի մտել Սենատում:

Օրինան հանրապետական Քեւին ՄաքՔարթին, որը Պալատում փոքրամասնության ղեկավարն է, ասում է, թե Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը կարծես թե վերածվել է վարչակազմի քաղաքական թեւի, եւ ուզում է վերահսկել մարդկանց կյանքի բոլոր հատվածները: Կարծես դրան ի պատասխան է Էնթոնի Ֆաուչին ասում, որ առողջապահության մարմինների կողմից եկող հրահանգներն այս պահին կարող են անտեսել անձնական ազատությունները, սակայն դրանց չհետեւելը կարող է շատ ավելի ծանր հետեւանքներ առաջ բերել:

Կանոնների խստացումները տալիս են առաջին պտուղները: Պատվաստումների արագությունը, նախորդ երեք շաբաթների համեմատ, անցյալ շաբաթ գրանցել է 21 տոկոսի աճ: Իսկ այն, որ պատվաստումից հրաժարումը նպաստում է համավարակի տարածմանը, փաստում են ԱՄՆ-ի հարավային այն նահանգները, որտեղ գրանցվել է պատվաստումների ամենացածր, եւ քովիդով վարակված անձանց ամենաբարձր մակարդակը: