6 մարզերում համայնքապետերի պաշտոնի համար առաջադրվածների մեծ մասը ՀՀԿ-ից է, «Ելք»-ը թեկնածու չունի

Լուրեր

13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

Այս կիրակի՝ մարտի 11-ին, Հայաստանի 6 մարզերում կկայանան համայնքապետի ընտրություններ, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու արտահերթ ընտրություն։ Թեկնածուների շարքում չկան «Ելք» դաշինքը ներկայացնող թեկնածուներ, առաջադրվածների մեծ մասը ՀՀԿ-ից է։

Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Ռաշիդ Օսեյանը, այլ թեկնածուներ չկան։ Համայնքապետի մեկական թեկնածուներ են նաև Արարատի մարզի հետևյալ գյուղերում․ Դարբնիկ՝ Դավիթ Գզիրյան, Եղեգնավան՝ Հովսեփ Ղազարյան, Խաչփար՝ Ղազար Մարտիրոսյան, Հայանիստ՝ Բալաբեկ Մարկիսյան, Նիզամի՝ Հարություն Կարապետյան։ Նշված թեկնածուներից միայն Եղեգնավանի թեկնածուն է անկուսակցական, մնացածը՝ ՀՀԿ-ից են։

Արարատի մարզի Նորամարգ գյուղի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Արմեն Գևորգյան, Արման Թադևոսյան, Արսեն Ղահրամանյան։ Միայն վերջին թեկնածուն է անկուսակցական, մյուս երկուսը՝ ՀՀԿ-ից են։ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում մեկ թեկնածու է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Ռազմիկ Ալավերդյանը։ Սիս գյուղի թեկնածուն Հանրապետական կուսակցությունից Արմեն Եղյանն է։ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մեկ թեկնածուն դարձյալ ՀՀԿ-ից է՝ Էդվարդ Միրզոյանը։ Չորս թեկնածու պայքարում է Լոռու մարզի Դեբեդ համայնքի ղեկավարի պաշտոնի համար․ Աշոտ Ղազարյանը՝ անկուսակցական, Յուրիկ Նազլուխանյանը՝ ԲՀԿ, Կամո Պետրոսյանը՝ ՀՀԿ, Արայիկ Սարգսյանը՝ ՀՅԴ։ Մեկական թեկնածուներ են Լոռու մարզի Լեռնավան գյուղում՝ Վաչագան Վարդանյանը՝ ՀՀԿ-ից և Կոտայքի մարզի Հացավան գյուղում Շավարշ Սարգսյանը՝ ԲՀԿ-ից։

 

Լիլիթ Շաբոյան