Լրագրողների համար կլինեն հատուկ նախատեսված տեղեր, ներքին բակում նաև սրճարան կլինի․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Խորհրդարանում լրագրողների աշխատանքը ոչ թե սահմանափակվում է, այլ տեղի է ունենում աշխատանքի համակարգում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունենք մի այսպիսի խնդիր. տարիներ շարունակ եղել է այնպես, որ լրագրողները ստիպված են եղել միջանցքներում վազել պատգամավորների հետևից: Եղել են պատգամավորներ, որ սպառնացել են լրագրողներին, ապտակել են նրանց: Այդ լարվածությունը նաև պայմանավորված է եղել նրանով, որ հարաբերությունները որևէ ձևով կարգավորված չեն եղել: Որևիցե փոփոխություն, որ կբերի կամ կարող է բերել ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխության, չի նախատեսվում այսօրվա ռեժիմի պարագայում»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ լրագրողների համար կնախատեսվեն հատուկ տեղեր, որտեղ պատգամավորները հնարավորություն կունենան ճեպազրույցներով հանդես գալ. «Իշխանական պատգամավորական խմբակցությունը պարտավորություն է իր վրա վերցնում լրագրողների հետ պարտադիր, մշտական շփման մեջ լինել»:

Սիմոնյանը հավելեց, որ նախատեսվում է ներքին բակում նաև սրճարան բացել, որտեղ պատգամավորները կարող են ընդունել թե՛ լրագրողների, թե՛ այլ անձանց:

Մանրամասները՝ տեսանյութում: