Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում. շնորհավորում եմ պարոն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ. Բադասյան

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում։ Այս մասին գրառում է կատարել Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։

«Առաջիկա երկու օրերի ընթացքում կներկայացնեմ նախարարության կատարած աշխատանքը երկու տարվա ընթացքում՝ ըստ ոլորտների։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու պաշտոնը վստահելու և աջակցության համար։ Առանց նման աջակցության մեր շատ նախաձեռնություններ կյանքի չէին կոչվի։

Շնորհակալություն եմ հայտնում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամենօրյա աջակցության, քաջալերման ու բազմաթիվ նախաձեռնություններում օգնության համար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ բազմաթիվ նախագծերում օգնության, աշխատանքի կազմակերպման և համակարգման համար, կառավարության մյուս գործընկերներին համագործակցության համար, ԱԺ մեր գործընկերներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին արդյունավետ համագործակցության և աջակցության համար։

Շնորհակալ եմ նաև մեր միջազգային գործընկերներին ֆինանսական, փորձագիտական և բարոյական աջակցության համար, առանց նման սերտ համագործակցության և աջակցության բազմաթիվ նախագծեր կյանքի չէին կոչվի։

Շնորհակալ եմ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համագործակցության, նաև քննադատության համար։

Վերջում, իհարկե, շնորհակալություն Արդարադատության նախարարության հրաշալի, աշխատասեր, բարձր պատրաստակամությամբ աշխատակազմին կատարված աշխատանքի ու ցույց տված արդյունքների համար։

Շնորհավորում եմ պարոն Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ արդարադատության ոլորտում։

Հարգելի քաղաքացիներ, վստահ եմ, որ դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտներում հաջողության գրավականը, մեր երազանքների պետության կառուցումը ամենօրյա բարդ, ինտենսիվ, լարված աշխատանքն է և պետական ինստիտուտների վերափոխումները, դրանց ամրապնդումը, ժողովրդավարական համակարգին արժանի գործիքակազմի հետևողական ներդրումը»,-գրել է նա։