ՌԴ ԱԳՆ-ն՝ Աֆղանստանում իրավիճակի կարգավորման գործընթացի և թալիբների հետ բանակցությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Աֆղանստանում իրավիճակի կարգավորման բանակցությունները ցավոտ են լինելու, պետք է իրատես լինել։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Չպետք է սպասել սահուն գործընթացի, դա կլինի շատ ցավոտ գործընթաց։ Այո՛, մենք բոլորս դա հաշվի ենք առնում և լավ հասկանում, որ իրական դիվանագիտությունը հենվում է ոչ թե զգացմունքների, այլ շահերի ու հնարավորությունների վրա»,- ասել է Քաբուլովը Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց կլոր սեղանի ժամանակ:

Նա նաև հիշեցրել է թալիբներին, որ Մոսկվան նրանց հետ բանակցություններին մոտենում է պրագմատիկ կերպով, և նրանք «պետք է հասկանան տված խոստումը դրժելու արժեքը»։

«Երբ խոսքը գնում է բանակցությունների և տրված խոստումների մասին, ես շատ լավ հասկանում եմ մեզ տրված խոստման արժեքը, ինչպես նաև լավ հասկանում եմ, որ դա պահելու համար պետք է ոչ միայն հավատալ, այլև ստիպել, որ պահեն։ Մենք շատ պրագմատիկ ու սառնասրտորեն ենք իրերին նայում։ Եթե այդ կողմը, որը մեզ խոսք է տվել, որոշի այն խախտել, պետք է շատ լավ հասկանա դրա գինը։ Եվ Ռուսաստանը դա կցուցադրի իր ողջ ուժով, սակայն, միաժամանակ, նրբանկատորեն»,- ասել է Քաբուլովը։

Նշենք, որ Աֆղանստանում առճակատում է կառավարական ուժերի ու թալիբների միջև։ Թալիբներն արդեն գրավել են նշանակալի տարածքներ գյուղական բնակավայրերում և հարձակվում են խոշոր քաղաքների վրա։ Այս ամենը տեղի է ունենում երկրից ԱՄՆ զորքերի դուրսբերման ֆոնին։

 

Էմմա Չոբանյան