«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա»․ Միխայիլ Գորբաչով

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոդված է հրապարակել «Հասկանալ վերակառուցումը, պահպանել նոր մտածողությունը» վերտառությամբ, որը հրապարակել է Globalaffairs.ru-ն։

Գորբաչովը գրում է, որ ավելի քան 3.5 տասնամյակ է անցել Խորհրդային Միությունում փոփոխությունների մեկնարկից, որը ստացավ վերակառուցում՝ «պերեստրոյկա» անվանումը։ Սակայն վեճերն այն մասին, թե ինչ էր այն նշանակում, ինչ բերեց երկրին ու աշխարհին, չեն դադարում։

«Եվ ես անընդհատ այդ մասին մտածում եմ, փնտրում հարցերի պատասխանները, որոնք ինձ տալիս են գիտնականները, լրագրողները Ռուսաստանից ու այլ երկրներից նամակների հեղինակները»,- գրում է Գորբաչովը՝ նշելով, որ «պերեստրոյկայի» փորձն ու դասերն արդիական են նաև այսօր, և ոչ միայն Ռուսաստանի համար։

Հոդվածում նա անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղին։ Գորբաչովը նշում է, որ «խորհրդային ժողովուրդների մերձեցման «ֆասադի» հետևում թաքնված էին սուր խնդիրներ, որոնց լուծումը ոչ ոք չէր փնտրում։ Ըստ նրա՝ Ստալինը ցանկացած ազգայնական հարց դիտարկում էր որպես հակասովետական և ճնշում դրանք՝ ժամանակ չծախսելով։

«Անխուսափելի էր, որ ժողովրդավարացման ու մեծ ազատությունների պայմաններում այդ ամենը ջրի երես դուրս կգա։ Պետք է խոստովանել, որ մենք ի սկզբանե չգնահատեցինք խնդրի մասշտաբներն ու սրությունը, բայց երբ այն առաջացավ, չկարողացանք գործել նախկին ճնշման ու արգելքի մեթոդներով»,- գրում է ԽՍՀՄ առաջին նախագահը՝ նշելով, որ ելնում էին այն հանգամանքից, որ պետք է գնալ այլ ճանապարհով, փնտրել մտածված ու հավասարակշռված մոտեցումներ։

«Երբ 1988 թվականին սրացավ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, դրանից էին ելնում։ Հակամարտության արմատները հին են, պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա, չնայած ինձ փորձում էին համոզել, որ խնդրի լուծմանը կարելի է հասնել սահմանների վերագծման միջոցով։ Երկրի ղեկավարության մեջ միասնական կարծիք կար՝ դա անթույլատրելի է։ Ես գտնում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնությունը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերն էր՝ օգնել նրանց կարգավորել իրավիճակը, մասնավորապես, տնտեսական հարցերի լուծումը։ Համոզված եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- գրում է Գորբաչովը։

Նա նշում է, որ երկու հանրապետությունների ո՛չ կուսակցական կառույցները, ո՛չ էլ մտավորականությունը չկարողացան գալ երկխոսության։

«Նրանց հետին պլան մղեցին ծայրահեղականները։ Իրադարձությունները զարգանում էին ձնագնդի պես։ 1988 թվականի փետրվարի վերջին Սումգայիթում արյուն թափվեց։ Կոտորածը դադարեցնելու համար հարկ եղավ զորքերը գործի դնել»,- գրում է Գորբաչովը։

ԽՍՀՄ առաջին նախագահը նաև նշում է, որ այդ ժամանակահատվածում՝ 1987-1988 թվականներին, ձգտել է ազգամիջյան վեճերի հարցում միասնական ժողովրդավարական մոտեցում մշակել, ըստ որի՝ ազգային խնդիրները կարող են լուծվել քաղաքական և տնտեսական բարեփոխումների ընդհանուր համատեքստում։

 

Էմմա Չոբանյան