Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում քննարկել են սիրիական հարցը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծված կոմիտեների հանդիպումները մեկնարկել են։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը տեղեկացրել է, որ երկու կողմերի առաջին հանդիպման օրակարգում մի շարք այլ արդի խնդիրներից բացի տեղ է գտել նաև Սիրիայի և մասնավորապես Աֆրինի հարցը.փոխանցում է EH-ն:

Նոյերթը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երեք տեխնիկական կոմիտե է կազմվել։ Դրանցից մեկը՝ սիրիական հարցով զբաղվող կոմիտեն, արդեն իր աշխատանքներն է սկսել Վաշինգտոնում։

Կոմիտեի աշխատանքները կշարունակվեն երկու օր՝ մարտի 8-ին և 9-ին։ Դրանց ընթացքում ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները կքննարկեն Սիրիային առնչվող մի շարք հարցեր։ Ըստ խոսնակի՝ այդ հանդիպումները դեռ միայն սկիզբն են, առջևում մի շարք կարևոր թեմաներ ու քննարկումներ կան։ Երկօրյա նիստերի ավարտին կոմիտեն հանդես կգա գրավոր հայտարարությամբ։

ԱՄՆ-ի 20 հոգանոց պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պատասխանատու Աարոն Վես Միտչելը, իսկ թուրքական պատվիրակությունը ղեկավարել է Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի օգնական Սեդաթ Օնալը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսոնը Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում որոշվել էր երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեխնիկական կոմիտեներ ստեղծել՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման նպատակով։ Այդ կոմիտեներից առաջինի՝ սիրիական հարցով զբաղվող կոմիտեի առաջին հանդիպումը մեկնարկեց մարտի 8-ին՝ Վաշինգտոնում։