Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար

Լուրեր

24.08.2026 | 09:30
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը վերանշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է հրամանագրում:

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
14 օգոստոսի 1962թ., Մասիսի շրջանի Մասիս ավան

Կրթություն
1979 թ. – ավարտել է Մասիս ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը
1992 թ. – ավարտել է Երևանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջը
2000-2002 թթ. – սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական և վարչական ղեկավարում մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն
1993 թվականի օգոստոսի 11-ին – ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ
1995-1996 թթ. – աշխատել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ
1996-1998 թթ. – եղել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար
1998-2000 թթ. – ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ
2002-2003 թթ. – զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը
2003-2006 թթ. – եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2006-2008 թթ. – ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում
2008 թ. մայիսի 13-ից – եղել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ
2010 թ. մարտի 15-ից – զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը
2014-2018 թթ. – զբաղեցրել է նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը
2018-2020 թթ. – եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար
2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

Այլ տվյալներ
1981-1983 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1989-1994 թթ. – մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի և ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը
2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից – մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին
2020 թ. հոկտեմբերի 22-ին – ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով
Ծառայության ընթացքում պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի», ՀՀ «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի», «Մարտական ծառայության համար» կառավարական պարգևներով, «Մարշալ Բաղրամյան 100», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական և «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, «Շահամիր Շահամիրյանի անվան», Արդարադատության նախարարության և ԵԿՄ-ի «Հայաստանի երկրապահ» հուշամեդալներով:
2020 թվականի հուլիսի 7-ին – ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա