Տիգրան Խաչատրյանը նշանակվեց ֆինանսների նախարար

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը 2018-19 թթ․ եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, իսկ 2019-20 թթ․՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար։

Կենսագրական տվյալներ

Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում։

Կրթություն

1987-1992 թթ.- սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետում։

1993-1996 թթ.- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում։

1996 թ.- Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսություն։

Աշխատանքային գործունեություն

1995 թ.- ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ։

1995-1996 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ։

1996-1998 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ։

1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ։

1999-2001 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։

2001-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2006-2016 թթ.- Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն։

2008-2014 թթ.- Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ։

2016 թ.- Համահայկական բանկի խորհրդի անդամ։

2016-2018 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018 թ. մարտ-մայիս` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ։

2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր` Հայ-Թեք Արմենիա ընկերության տնօրեն։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019 թվականի հունիսի 1-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարար։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։