Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից. հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Ընթացիկ իրավիճակը

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված է, որ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:

Մինչդեռ ներկայում գործող «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգով» վերոնշյալ արտոնությունը սահմանված է միայն միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունված ուսանողների համար։ Հետևաբար, փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ ընդգրկելով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց նույնպես:

Նախագծով առաջարկվում է նաև մեկ այլ փոփոխություն․ 2021-2022 ուսումնական տարվանից նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելությունը կազմակերպվելու է ըստ մասնագիտությունների` որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի: Որոշման նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն և փոխատեղումը կազմակերպել առավել նպատակային՝ պահպանելով ընդունելության սկզբունքները:

Ակնկալվող արդյունքը

Այսպիսով՝ նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց իրավունքները՝ նրանց հնարավորություն ընձեռելով օգտվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված արտոնությունից։ Բացի դրանից՝ փոխատեղումը կիրականացվի առավել նպատակային, այն է՝ ըստ նույն կուրսի և մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի:

Նշենք, որ նախագծով նաև ուժը կորցրած է ճանաչվելու «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» Կառավարության համապատասխան որոշումը, որում սահմանված արտոնությունները ներառվել են սույն որոշման նախագծում։

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։