ԱՀ դատախազությունը հրաժարվել է ՀՀ ՓՊ անդամի նկատմամբ մեղադրանքից, դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՀՀ փաստաբանների պալատը հուլիսի 30-ին ստացել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի գրությունն առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի կողմից ենթադրաբար ԱՀ քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մաս) առնչությամբ հարուցված քրեական գործի դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազը հայտարարել է մեղադրանքից հրաժարվելու մասին, որի հիման վրա դատարանը հուլիսի 27-ին կայացրել է արդարացման դատավճիռ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը ՀՀ փաստաբանների պալատ ներկայացված դիմումով հայտնել էր, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված թիվ 12202120 քրեական գործով իրեն մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր կողմից հրապարակված տեսանյութի և, դրան կից կատարված գրառման համար։

«Ըստ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացության՝ Արցախի Հանրապետության Ճարտար քաղաքի բնակիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Վլադիմիրի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել, այն արարքի համար, որ վերջինս հանդիսանալով ԱՀ վերաքննիչ դատարանում քննված քաղաքացիական գործով պատասխանողի ներկայացուցիչ, նույն գործով դատարանի կողմից իր վստահորդի շահերին դեմ որոշում կայացնելուց հետո, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ իր անհամաձայնությունն էր հայտնել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ և պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորել էր դատական ակտը կայացրած դատավորներին՝ նրանց մեղադրելով գործող օրենսդրության պահանջները խախտելու մեջ։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին 02.03.2021թ. ուղղված գրությամբ հայտնել էր, որ Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից փաստաբանին վերագրված նույն արարքի հիմքով կայացված որոշման հիման վրա ներկայացված դիմումի առիթով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ և, քանի որ հարուցված քրեական գործով նկարագրված արարքն առերևույթ պարունակում է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտման հատկանիշներ, ուստի փաստաբանին վերագրված արարքին անհրաժեշտ է տալ փաստաբանական էթիկայի խախտման վերաբերյալ գնահատական, այլ ոչ թե՝ քրեաիրավական որակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ փաստաբանների պալատից հայտնում են, որ Պալատի նախագահը Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին ուղղված նույն գրությամբ նաև խնդրել էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը կարճել և/կամ փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։

«ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 20.04.2021թ. որոշմամբ փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Խորհրդի նշված որոշումն ուժի մեջ է մտել 25.06.2021 թվականին:

30.07.2021թ. ՀՀ փաստաբանների պալատում ստացվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի գրությունն առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի կողմից ենթադրաբար ԱՀ քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մաս) առնչությամբ հարուցված քրեական գործի դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազը հայտարարել է մեղադրանքից հրաժարվելու մասին, որի հիման վրա դատարանը 27․07․2021թ. կայացրել էր արդարացման դատավճիռ»,- տեղեկացնում են ՀՀ փաստաբանների ալատից:

ՀՀ փաստաբանների պալատը նաև շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ օրինականության և արդարադատության սահմաններում գործելու համար: