Վալերիկ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից
Քաղաքականություն
02.08.2021 | 18:48ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վալերիկ Քոչարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրից։