Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից
Քաղաքականություն
02.08.2021 | 16:15Գնել Սանոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից. տեղեկացնում է e-gov.am-ը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ
հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,- ասված է ՀՀ կառավարության որոշման մեջ: