ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել
Քաղաքականություն
02.08.2021 | 16:10ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել:
Ըստ այդմ՝
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար,
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար,
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: