Մոսկվայի նույն կենտրոնից են ղեկավարվել․ պատերազմի քննիչ հանձնաժողովով մի ձեռքը մյուսին կպատժի՞․ Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ձևավորված նոր խորհրդարանի, պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման և սահմանային իրավիճակի մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք ԱԺԲ ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ

–Ազգային ժողովի այսօրվա նիստից սկսենք։ Ի՞նչ տպավորություն ունեք նիստի և ԱԺ կառուցվածքի մասին։

-Քանի որ ծառի բնույթը գիտենք, պտղի համն արդեն իմանում ենք։ Այսօր կոնկրետ չեմ հասցրել դիտել։ Առանձնապես հետևելու ո՛չ իմաստ կա, ո՛չ էլ ցանկություն։ Բնականաբար, մենք պիտի հասկանանք, որ հիմա արդեն գտնվում ենք իրապես ազգային պետություն ստեղծելու փուլում։ Եթե մենք այդ գիտակցության չգանք և այդ քայլը չկատարենք, որ սկսենք ձևավորել ազգային պետություն, ապա ամեն ինչ կկորցնենք։

Այս շրջանակները, որ սողոսկել են խորհրդարան, ժողովրդին խաբելու և Կրեմլի սցենարով թատրոն խաղալու միջոցով՝ մուրճը, մանգաղը և կարմիր աստղը, նույն կենտրոնից են կառավարվում։ Դրանք բոլորը Մոսկվայի խամաճիկներ են և շարունակելու են թատերական ներկայացումը, մինչև Մոսկվայի պլաններն ի կատար ածվեն։

–Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը խոստացել է, որ քննիչ հանձնաժողով է ստեղծելու, որը պատերազմի հանգամանքները կքննի։ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է։

-Եթե վերցնենք, դավաճանական պայմանավորված պատերազմի պարտության պատասխանատուներին դասակարգենք՝ ըստ պատերազմի կառավարման մակարդակների, ապա կստանանք հետևյալ պատկերը։ Պատերազմի վարման մակարդակում, այսինքն՝ քաղաքական, տնտեսական, մոբիլիզացիոն և այլն, որ իշխանության անելիքն է, այդ մակարդակում հիմնական մեղավորը, հիմնական դավաճանը և հիմնական պայմանավորվողը Նիկոլ Փաշինյանն է՝ իր իշխանությամբ հանդերձ։

Ռազմական և մարտական գործողությունների վարման մակարդակում դավաճանները և պատերազմի պարտության կազմակերպիչները հիմնականում նախկիններն են կամ նրանց հետ առնչություն ունեցող անձինք։ Իրականում ամբողջը ԿԳԲ-ի համակարգն է արել։ Սրանք բոլորը ԿԳԲ-ի ենթականեր և գործակալներ են։ Կոլեկտիվ ԿԳԲ-ի մասին է խոսքը, ոչ միայն ռուսական ՖՍԲ-ի։

Իրենք իրենց հո չե՞ն բացահայտելու։ Պարզ է։ Մինչդեռ հիմնական պատասխանատվությունը պատերազմի վարման մակարդակում է։ Այսինքն՝ իշխանության մակարդակում է։ Թեպետ միասին են գործ արել, կարևոր չէ, որ առանձին են ղեկավարվել նույն մոսկովյան կենտրոնից։ Իրենք առանձին են ղեկավարվել, բայց արել են նույն գործը, նույն պլանն են կատարել։ Այսինքն՝ նույն մարմնի երկու ձեռքերն են եղել իրենք։ Հիմա մի ձեռքը պիտի մյուսին պատժի՞։ Ընդամենը ծափ կտան վերջում, ոչ մի բան էլ տեղի չի ունենա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան