ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․Պաշտոնյան պետք է ամաչի, որ չի գնում թատրոն․ Ժիրայր Դադասյան

Լուրեր

26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
Բոլորը

«Մեր թատրոնի հանդիսատեսի շրջանում հայ պաշտոնյաներից տեսել եմ Ռոբերտ Քոչարյանին, երբ նա նախագահ էր, պարբերաբար տեսնում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր տիկնոջ և ընկերների հետ, ինչպես նաև՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

Նրա խոսքով՝ մյուս պաշտոնյաները հավանաբար թատրոն այցելելու ժամանակ չեն ունենում կամ տեղեկացված չեն դաշտի նորություններից։ «Մե՛նք պետք է օրինակ ծառայենք պաշտոնյային, նա պետք է մի քիչ ամաչի, որ չի գնում թատրոն»,- ասաց Դադասյանը։

Նա անդրադարձավ նաև թատերարվեստում ռաբիսի, գավառամտության դրսևորումներին։«Անտերպրիզային որոշ ներկայացումներ բեմադրվում են КВН-ային մեթոդով, այդ ամենով դերասաններ չեն զբաղվում»,- շեշտեց գեղարվեստական ղեկավարը։ Շարունակելով ռաբիսի թեման՝ մենք հիշեցրինք, որ վերջին շրջանում վաստակավորի կոչում ստացավ նաև 6/8 կատարումներով աչքի ընկնող երգիչ Ռազմիկ Ամյանը։ «Ռազմիկ Ամյանն ինձ համար հրաշալի մի երգիչ է, համենայն դեպս ինքը ռաբիս չէ»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Factor.am-ի հարցին, թե որն է թատերական ոլորտին առնչվող այն խնդիրը, որի լուծումը մշակույթի նախարարությունից է կախված, Ժիրայր Դադասյանը պատասխանեց․ «Մշակույթի նախարարությունը պետք է շատ ուշադրություն դարձնի թատերական կրթությանը, հնարավորություններ ստեղծի ուսանողների համար, գուցե, համագործակցելով նաև Կրթության և գիտության նախարարության հետ։ Ի վերջո, մեր ապագան ուսանողներն են»։

Աննա Բաբաջանյան