Խոցված ԱԹՍ-ի բեկորները վնաս չեն հասցրել․ Վանեվանի գյուղապետ

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Երեկ՝ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տեսակի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Վանեվանի համայնքապետ Իգոր Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ համայնքը սահմանից բավականին հեռու է, սակայն ԱԹՍ-ի խոցման ձայնը լսվել է։ Ըստ նրա՝ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով վնասներ չեն պատճառվել։

«Մեր տարածքում չի ընկել, բնակարաններից էլ հեռու է»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք երեկ՝ օրվա ընթացքում, սահմանային հատվածներից կրակոցների ձայներ լսվե՞լ են, համայնքապետը պատասխանեց. «Կրակոցներ չեն եղել, համենայն դեպս գյուղում լսելի չեն եղել»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալել Հայաստանի սահմանին՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում՝ փորձելով ստեղծել բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը 10։40-ից հաստատվել է հրադադար, որը, սակայն, պարբերաբար խախտվում է ադրբեջանական կողմից։ Ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկատվության, հայկական կողմն ունի 3 զոհ, 6 վիրավոր, որոնցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ադրբեջանական կողմն առայժմ հայտնել է երկու վիրավորի մասին։

 

Արփի Հակոբյան