Ինչո՞ւ է Լևոն Ալթունյանին անհրաժեշտ 7 խորհրդական, եթե որոշումներն ընդունվում են՝ առանց ռիսկերը հաշվի առնելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում հերթեր են, քաղաքացիները դժգոհում են, որ դեղ գնելու համար ստիպված են երկար և ֆինանսապես վնասաբեր ճանապարհ անցնել՝ դեղատոմսերով դեղ ձեռք բերելու վերաբերյալ Առողջապահության նախարարության սահմանած կարգի պատճառով:

Միաժամանակ, նախարարությունն ինքն ընդունում է, որ որոշումը ժամանակավրեպ է, ինչն առիթ հանդիսացավ որոշ դեղերի մասով մարտի 1-ի սահմանափակումները հոկտեմբերի 1 տեղափոխելուն:

Այստեղ անհանգստացնողն Առողջապահության նախարարություն-հասարակություն կապի բացակայությունն է: Ի սկզբանե կայացնում են որոշում, որ բոլորը՝ հանրությունը, մասնագետները, ոչ կառավարական շրջանակները գիտեն՝ դժգոհությունների առիթ է հանդիսանալու, իսկ հետո արդեն սկսում սրբագրել այն:

Բացի այդ, որոշումը կիրառվում է ապօրինի կերպով՝ սկզբում մտնում է գործածության մեջ, հետո նոր կայացվում այն:

Ինչո՞ւ են հապճեպ որոշում կայացրել, ինչո՞ւ են որոշումը կայացրել այն ուժի մեջ մտնելուց հետո, ինչո՞ւ ժամանակին իրազեկում չեն արել հանրության և համակարգի աշխատողների շրջանում, ինչո՞ւ չեն ապահովել հիվանդանոցներին համապատասխան փաստաթղթերով, ինչո՞ւ հարցը չեն դրել հանրային քննարկման և վերջապես՝ ինչո՞ւ է առողջապահության նախարարը 7 խորհրդական պահում, եթե այդ խորհուրդների արդյունքում ընդունվում են նման  որոշումներ, որոնք օրեր անց արդեն փոփոխվում են:

Թեմայի մասին մանրամասն՝ տեսանյութում:

Սևակ Հակոբյան