Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում թյուրքական բանակի ստեղծման շուրջ

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում՝ համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։

Շենթոփը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում էլ անցկացվում են երկու երկրների զորավարժությունները։

«Չնայած սրան՝ մեր գաղափարն է «մեկ ազգ՝ երկու պետություն»։ Եվ այդպես կլինի միշտ։ Այդ առնչությամբ բազմաթիվ բանակցություններ են տեղի ունեցել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- ասել է Շենթոփը։

Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահներն առաջին անգամ եռակողմ նիստ անցկացրին, որից հետո կողմերը ստորագրեցին «Բաքվի հռչակագիրը»։

Նշենք նաև, որ Թուրքիայի և Պակիստանի պատվիարկություններն այցելելու են նաև Արցախի գրավյալ տարածքներ, այդ թվում՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաքը։

Էմմա Չոբանյան