«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Խորհրդարանն այսօր ձայների 63 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։

Դեմ քվեարկեցին ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։ Նոր օրենքի համաձայն՝ կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարից՝ ներկայիս 18-ի փոխարեն: Այսինքն՝ այժմ գործող նախարարությունների շարքից դուրս էր մնացել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:

Երեկ նշված նախարարությունը ղեկավարող Վաչե Գաբրիելյանը նախարարությունը փակելու հետ կապված ուշագրավ բացատրություն էր տվել ասելով. «Ըստ էության, այն խնդիրը, որը դրված էր նախարարության վրա, արդեն կատարված է»:

Նախագծով ամրագրվում են նաև այն դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել: Սահմանվում են ՀՀ կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը` ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև կառավարության անդամների գործունեության երաշխիքները: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն:

Բացի այդ, նախատեսվում է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, թեպետ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է ընթանալ դռնբաց:

Շողիկ Գալստյան