Ավելի քան կես միլիարդ «չհաշվառված» երեխա ապրում է աշխարհում. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

24.11.2026 | 16:50
Փաշինյանի հետ խոսեցինք այն գերազանց տնտեսական հնարավորությունների մասին, որոնք կան մեր երկրների համար․ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 16:43
Մոլդովան սկսել է նախապատրաստվել՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին
24.11.2026 | 16:35
Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն, վիզաների ազատականացումը և ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը
24.11.2026 | 16:26
Մտրակի 74 հարված․ Իրանում հայտնի երգչուհին պատժվել է առանց հիջաբի ելույթ ունենալու համար
24.11.2026 | 16:18
Գերմանիան կդառնա առաջին երկիրը, որը հասանելիություն կստանա ուկրաինական DELTA մարտական համակարգին
24.11.2026 | 16:10
Աշխարհի առաջին ռակետը հակառեկորդ է սահմանել
24.11.2026 | 16:02
Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT
24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Բոլորը

Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու առաջընթացի նախնական գնահատականը ահազանգում է 64 երկրում տվյալների պակասի, իսկ 37 երկրում նպատակներին հասնելու համար անբավարար առաջընթացի մասին:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի` «Առաջընթաց երեխաների համար ԿԶՆդարաշրջանում» զեկույցն առաջին թեմատիկ ուսումնասիրությունն է, որ գնահատում է երեխաներին և երիտասարդներին վերաբերող ԿԶՆ թիրախներին հասնելու կատարողականը: Զեկույցը մատնանշում է, որ աշխարհում 520մլն երեխա ապրում է երկրներում, որտեղ երեխաներին վերաբերող ԿԶՆ ցուցիչների ավելի քան 2/3-ը բացակայում է կամ չկան բավարար տվյալներ նրանց առաջընթացը գնահատելու համար: Այս երևույթը ինչ-որ չափով երեխաներին դնում է «չհաշվառված» անձի կարգավիճակում:
 
Նույնիսկ բավարար տվյալներ ունեցող երկրներում ԿԶՆ թիրախներին հասնելը խնդրահարույց է: Ըստ զեկույցի՝ աշխարհում ավելի քան 650մլն երեխա ապրում է երկրներում, որտեղ ԿԶՆ-ի ավելի քան 2/3-ին հնարավոր չի լինի հասնել՝ առանց շտապ գործողությունների: Եթե քայլեր չձեռնարկվեն, ապա մինչ 2030թ. ավելի մեծ թվով երեխաներ կհայտնվեն վատ իրավիճակում, քան հիմա:
 
«Աշխարհի երեխաների ավելի քան կեսն այսօր ապրում է երկրներում, որտեղ մենք կամ չենք կարողանում գնահատել ԿԶՆ առաջընթացը կամ եթե կարողանում ենք, նպատակներին հասնելն անհավանական է թվում», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի տնօրեն Լորենս Չենդին (Laurence Chandy): «Աշխարհը պետք է ցուցաբերի ԿԶՆ-ին հասնելու լուրջ պատրաստակամություն՝ կատարելագործելով դրանց չափման միջոցները»:
 
Զեկույցը գնահատում է երեխայի իրավուքների գծով առաջընթացը 5 ուղղությամբ, այն է՝ առողջությունը, կրթությունը, բռնությունից և շահագործումից պաշտպանությունը, անվտանգ միջավայրն ու հավասար հնարավորությունները:
Այն նաև ներկայացնում է նպատակների ձախողման մարդկային գինը:
Կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչ 2030 թվականը՝

  • 10մլն երեխա կմահանա կանխարգելվող պատճառներից մինչ իր հինգ տարեկան լրանալը;
  • 31մլն երեխայի մոտ թերսնուցում կառաջանա պատշաճ սնուցման պակասի պատճառով;
  • 22մլն երեխա չի ստանա նախադպրոցական կրթություն;
  • 150մլն աղջիկ կամուսնանա մինչ իր 18-րդ տարեդարձը;
  • 670մլն մարդ, մեծամասնությունը երեխաներ, չի ունենա խմելու մաքուր ջուր:

«Երկու տարի առաջ աշխարհը միավորվեց հավակնոտ օրակարգի շուրջ, ըստ որի` յուրաքանչյուր երեխա պետք է լավագույն կյանքի հնարավորություն ունենա և տվյալների ամենաարդիական տիպի վերլուծությունների շնորհիվ հնարավոր կլինի հետևել դրան», – ասաց Չանդին: «Ցավոք մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաներին առնչվող ԿԶՆ առաջընթացին անհնար է հետևել տվյալների սղության պատճառով: Երկրների մեծ մասը չունի համախատասխան տվյլաներ, որպեսզի հասկանանք՝ արդյոք նրանք ճիշտ ուղու վրա են, թե ոչ: Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երեխաների հույսը մենք ենք, իսկ մենք նույնիսկ ի վիճակի չենք հաշվառել նրանց»:
 
Զեկույցը կոչ է անում լուծել տվյալների սղության խնդիրը՝ հաշվի առնելով, որ ազգային վիճակագրության ուժեղ հաստատություն և կարողություն ունենալու համար կպահանջվեն ժամանակ և ներդրումներ: Այն տարանջատում է այս ուղղությամբ աշխատելու երեք սկզբունք՝

  • Ծառայությունների (առողջապահական, կրթական, սոցիալական կամ սահմանի հսկողության) մատուցման բնագավառում չափման ուժեղ մեթոդների ներդնում,
  • Պարբերական և համակարգված գործողությունների պլան, որպեսզի անկախ ռեսուրսներից և կարողություններից, յուրաքանչյուր երկիր երեխաներին առնչվող նվազագույն տվյալներ հավաքագրի,
  • Երեխաների խնդիրները չափելու ընդհանուր մոտեցում, որի շնորհիվ կարելի է բացահայտել չհաշվառված և անհայտ երեխաներին՝ պաշտպանելով նրանց անձնական տվյալների գաղտնիությունը:

 
Քանի դեռ յուրաքանչյուր կառավարություն պատասխանատու է ԿԶՆ գծով տվյալների հավաքագրման համար, միջազգային հանրությունն, իր հերթին, պարտավոր է աջակցել, որպեսզի այդ նպատակներն իրականություն դառնան: