Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2019 թ. համապատասխան որոշմամբ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել է նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով: Ձեռք են բերվել նաև ախտորոշիչ սարքեր` համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, ուլտրաձայնային սարքավորում:

Առողջապահության նախարարի 2020 թ. ապրիլի 2-ի հրամանով բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և մինչ այժմ իրականացնում է միայն նոր կորոնավիրուսային հիվանդության COVID-19 ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը։ Վերապրոֆիլավորման արդյունքում կենտրոնում բժշկական օգնություն է ստացել շուրջ 17 000 պացիենտ, որից 70 տոկոսը եղել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

Բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է դոպլեր սարքավորումներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով:

Իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել 40 մահճակալով նոր վերակենդանացման բաժանմունքը, ինչի արդյունքում բժշկական կենտրոնը դարձել է հանրապետության վերակենդանացման ծառայություն մատուցող ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող կենտրոն: Հիմնանորոգվել և կահավորվել է 9 վիրահատարան: Ախտորոշիչ բաժանմունքը համալրվել է ամբողջությամբ թվային հեռակառավարվող ռենտգենոգրաֆիկ և ֆլյուորոսկոպիկ, ստացիոնար թվային ռենտգեն համակարգերով:

COVID-19-ի կենտրոնացված լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով լաբորատորիան հագեցվել է հավելյալ արյան գազերի և էլեկտրոլիտների ավտոմատ վերլուծիչով, հագեցվել մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ վերլուծիչի և պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) իրականացնող սարքավորումով: Արյան բանկը միացվել է լաբորատորիային և հագեցվում է դոնորական արյան ավտոմատ հավաքագրման և պլազմաֆերեզի իրականացման սարքավորումներով:

Իրականացվել են նաև հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ բուժկենտրոնի շենքում ու բակային տարածքում: Մասնավորապես, արդիականացվել է կոյուղու համակարգը, մարզերում գտնվող բժշկական կենտրոններից պացիենտների շտապ տեղափոխությունն իրականացնելու նպատակով կառուցվել է ուղղաթիռի թռիչքուղի: