Կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ ՄԽ համանախագահների գլխավորած բանակցություններին․ ԵԱՀԿ

Լուրեր

30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

ԵԱՀԿ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, վերջերս `Երասխ / Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերը:

Factor.am-ի հարցմանը, թե ինչ դիրքորոշում ունեն ԵԱՀԿ-ում ադրբեջանական զորքերի կողմից Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ՝ այսպես են պատասխանել կառույցի հաղորդակցության և լրատվության հետ կապերի բաժնից (հարցումն ուղարկվել էր մինչ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հայկական դիրքերը Ադրբեջանի կողմից հրթիռակոծվելը – Factor.am)։

«Մենք կողմերին հորդորում ենք պահպանել հանգստություն ու զսպվածություն, զերծ մնալ սադրիչ գործողություններից և հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»,- նշված է պատասխանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական ԶՈՒ-ն մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Հիշեցնենք նաև, որ սահմանային լարվածության վերաբերյալ իր անհանգստությունն էր հայտնել ԱՄՆ պետդպարտամենտը։ «Մեզ անհանգստացնում են վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ Երասխ/Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերը: Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է բոլոր կողմերի հետ աշխատանքին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար։ Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության գլխավորած բանակցություններին»,- ասված էր Factor.am-ին ուղարկված ԱՄՆ Պետդեպարտամենտի պատասխանում։