Հրաչյա Չանդիրյան. Ջրացատկորդներին անհրաժեշտ են շատ մեկնարկներ

Լուրեր

13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
Բոլորը

Մրցաշրջան 2018-ում Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի պաշտոնական առաջին մեկնարկը եղավ Գերմանիայի Ռոստոկ քաղաքում, որտեղ Վարդան Բայանդուրյանը, Լեւ Սարգսյանը եւ Վլադիմիր Հարությունյանը մասնակցեցին «Գրան Պրիի» փուլին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն, ընդհանուր առմամբ, դժգոհ չէ տղաների մասնակցությունից՝ հաշվի առնելով, որ մրցաշրջանը նոր է սկսվում, եւ տղաները օբյեկտիվ պատճառներով դեռ պատշաճ մարզավիճակում չեն.

«Անհատական աշտարակացատկում Վարդան Բայանդուրյանn ութերորդ տեղով մտավ առաջին եզրափակիչ, որտեղ նույնպես լավ սկսեց: Սակայն բարդ՝ 4,5 պտույտով ցատկը նրա մոտ այնքան էլ հաջող չստացվեց, որից հետո կորցրածը հետ բերել հնարավոր չեղավ:

Վլադիմիր Հարությունյանն անհատական աշտարակացատկում չկարողացավ հաղթահարել նախնական փուլը:

Սինքրոն աշտարակացատկում Լեւ Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը ցատկերը փորձարկելու ընդամենը մեկ օր ունեցավ, սակայն կարողացավ զբաղեցնել հինգերորդ տեղը՝ զիջելով հաղթող դարձած Չինաստանի անգերազանցելի թիմին, Մեծ Բրիտանիային, Մեքսիկային եւ Գերմանիային: Ընդ որում, այստեղ նույնպես ընդամենը մեկ  ցատկի պատճառով միավորների աննշան տարբերությամբ չհաջողվեց զբաղեցնել երրորդ տեղը», – ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ մասնագետն ասաց.

«Տղաներին հնարավորին չափ շատ միջազգային մեկնարկներ են հարկավոր: Ապրիլին հանդես ենք գալու Ուկրաինայի գավաթի խաղարկությունում: Եգիպտոսի բաց առաջնությանը մասնակցելու հրավեր ենք ստացել, որն արտապլանային է: Միջոցներ լինելու դեպքում կմասնակցենք: Դրան կհաջորդի Հայաստանի առաջնությունը, որի ավարտին ուսումնամարզական հավաք ենք պլանավորել Բելառուսում: Այնուհետեւ Չինաստանում կմասնակցենք աշխարհի գավաթին: Եվրոպայի պատանիների առաջնություն կա: Հնարավոր է մասնակցենք մեկ մարզիկով: Մեծահասակները հանդես կգան նաեւ Մադրիդում կայանալիք «Գրան Պրիի» փուլին: Իսկ տարվա պաշտոնական մեկնարկները կեզրափակենք օգոստոսին Անգլիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունով»:

Հրաչյա Չանդիրյանը նշեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ էլի միջազգային մրցումներ կան, սակայն դրանց մասնակցության մասին խոսելը դեռ վաղ է: