Պուտինն Ալիևին խոստացել է միջանցք ՀՀ-ով, Փաշինյանը մերժել է․ Ադրբեջանը սեղմում է ՌԴ-ին․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

–Այսօր Մոսկվայում Պուտին–Ալիև հանդիպումն է նախատեսված, և Ադրբեջանն իրավիճակը թեժացնում է արդեն Նախիջևանի սահմանին՝ այս հանդիպմանն ընդառաջ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակով:

-Ընդհանրապես տարբեր գերտերությունների, ուժային կենտրոնների քաղաքականությունը տարածաշրջանում վերջերս ակտիվացել է, հատկապես ԵՄ-ն է ակտիվացել իր քայլերում․ շաբաթ չի լինում, որ պատվիրակություն չգա, շուտով Մակրոնը կլինի այստեղ։ Սա կապված է նախ և առաջ այն հանգամանքի հետ, որ պատերազմից հետո և հատկապես Բայդենի ընտրվելուց հետո, երբ ԵՄ-ն ստացավ ուժային թիկունք, իր վերադարձը և դիրքերի ամրապնդումը դարձել է կարևոր գործընթաց, կարծում եմ, որ ամենակարևոր կետերից մեկը, որով ԵՄ-ն շահագրգռված է, և այդ կետը օգտագործելով՝ վերադառնալու է տարածաշրջան, կոմունիկացիաների հարցն է, ընդ որում՝ միայն հյուսիս-հարավի մասին չէ խոսքը, որի հետ կապված ուղղակի շահագրգռության մասին արդեն հայտնել է, այլ նաև այլ կոմունիկացիաների՝ խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կոմունիկացիաներ բացվելու մասին է: Այն, ինչը խոչընդոտ էր հանդիսանում կոմունիկացիաները բացելու համար, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի, մի քանի շրջանների հայակական վերահսկողության տակ գտնվելու հանգամանքն էր, որը հիմա չկա, և հիմա իրենք ինչո՞վ պետք է բացատրեն, որ չեն բացում կոմունիկացիաները: Դրա համար թե՛ Ադրբեջանը չի ասում՝ չենք բացելու, այլ ասում է՝ այո՛ հիմա բանակցություններ են գնում, և իրենց շեշտադրումն անում են միջանցքի վրա, այսինքն՝ սուվերեն միջանցք են ուզում ստանալ Սյունիքով, և թե՛ մյուս կողմից Ռուսաստանի դերակատարությունն է այս գործընթացում: Ռուսաստանը որպես արդարացում է ներկայացնում, թե ինչու զորքերը մտցրեց և որպես միջնորդ հանդես եկավ, որովհետև բացի պատերազմից ու ֆորս մաժորից, որևէ այլ տարբերակ չկար, որ իր զորքերը Արցախ մտցներ, քանի որ միջազգային բանակցային պայմանագրերով նշված էր, որ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն, հիմա երբ որ ինքն է մտել միանձնյա և որպես միջնորդ է հանդես գալիս, նաև պարտավորություններ է ստանձնել՝ լուծելու հումանիտար և ապաշրջափակման խնդիրները… Ահագին ժամանակ է բանակցում են, ժամանակը եկել է ինչ-որ որոշումներ կայացնելու… Հումանիտար խնդիրները չեն լուծվել, և Ռուսաստանը որևէ հարց՝ իր ստանձնած պարտավորություններից, չի կարողացել լուծել, դրա համար շտապում է… Ռուսաստանն էլ է շահագրգռված ճանապարհների ապաշրջափակմամբ, բայց նախ և առաջ փորձում է ԵՄ-ին ցույց տալ, որ ինչ-որ հարց լուծում է: Ալիևն էլ ասում է՝ դե որ շտապում ես, միջանցք ապահովի…

-Ալիևն օրերս պայման դրեց, որ ճանապարհների ապաշրջափակումը համաժամանակյա պետք է լինի, դա անհնարինության մասնիկ չի՞ մտցնում, այսինքն՝ ինչպե՞ս է կառուցվելու Մեղրիի երկաթգիծը, որ ապամոնտաժվել է:

-Ապաշրջափակումը չպետք է պարտադիր կապել երկաթգծի կառուցման հետ, ապաշրջափակում նշանակում է, որ գոնե ավտոմեքենաներն արդեն կարող են անցնել, եթե տեխնիկապես դա հնարավոր է, եթե հնարավոր չէ, պետք է սկսի վերակառուցել ճանապարհները: Որոշ տեղերում երկաթգիծը գրեթե պատրաստ է՝ Իջևանի հատվածում մի քանի ամսում կարող է ապաշրջափակումը տեղի ունենալ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի համար, բայց Ալիևին դա ձեռք չի տալիս, որովհետև նրան պետք է Մեղրին, ընդ որում՝ միջանցք, և իրեն, չգիտեմ ինչ պայմաններով, Պուտինը դա խոսք է տվել, Փաշինյանը մերժել է՝ ասելով՝ ոչ մի միջանցք, և հիմա Ադրբեջանը սեղմում է Պուտինին, ասում է՝ խոստացել ես, ապահովի, եթե չես ապահովում, ուրիշ ճանապարհ էլ չի լինի, և այստեղ՝ Երասխի մոտ սադրանքներ է կազմակերպում՝ հենց այն գլխավոր ճանապարհին, որը պետք է կապեր Նախիջևանը Հայաստանի հետ, կոնֆլիկտային գոտի է ստեղծում, արհեստականորեն սադրում է: Դա բերելու է նրան, որ գնալով ավելի հիմնավոր է դառնալու Հայաստանի այն դիրքրոշումը, որ այստեղ միջազգային դիտորդներ պետք է տեղակայվեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան