Բաքու ռուսական ներկայացուցչական պատվիրակություն կայցելի․ Պուտին

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները վերականգնվում են համավարակից հետո, իսկ մոտակա ժամանակներում Բաքու կայցելի ներկայացուցչական ռուսական պատվիրակություն՝ առևտրատնտեսական համագործակցության քննարկման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Երախտապարտ եմ, որ համաձայնեցիք գալ, փառք Աստծո՝ մեր հարաբերությունները վերականգնվում են կորոնավիրուսից հետո, նկատի ունեմ առաջին հերթին տնտեսությունը։ Անցյալ տարի որոշակի անկում կար, հիմա կայուն աճ, վերականգնում»,- ասել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ ակտիվորեն աշխատում է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

«Մոտ ժամանակներս նախատեսում ենք ձեզ մոտ ուղարկել մեր ներկայացուցչական պատվիրակությունը, որը կզբաղվի այդ հարցերով՝ արդեն Բաքվում»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է համագործակցություն տարբեր ուղղություններով` արդյունաբերություն, տրանսպորտ, ենթակառուցվածքներ և այլն։

Էմմա Չոբանյան