Մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ «Ղարաբաղի հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար»։

Հանդիպումից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտին-Ալիև հանդիպմանը նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ առևտրաներդրումային ու հումանիտար համագործակցության շեշտադրմամբ։

«Նաև նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ։ Հիմնական ուշադրությունը դարձվելու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ ապաշրջափակման, տրանսպորտային ու տնտեսական կապերի զարգացման խնդիրների լուծման հետ կապված»,- ասված է հաղորդագրությունում։