Ճնշումներ Թուֆենկյան հիմնադրամի տնօրենի դեմ. Ինչո՞ւ են ՀՅԴ-ից հեռացված հրապարակախոսին ծեծի ենթարկել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 26-ին Բեյրութում ծեծի է ենթարկվել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը: Նա պատմել է լրագրողներին, որ իր գործընկերոջ՝ Արցախի Թուֆենկյան հիմնադրամի տնօրենի հետ, մեկնել էր Լիբանան, և այնտեղ գտնվելու վերջին օրը Բուրջ Համուդ հայկական թաղամասում երկու հոգի հարձակվել և ծեծի են ենթարկել իրեն: Հարձակվողների դեմքերը նա չի տեսել: Ոստիկանություն չի դիմել, քանի որ նույն օրը գալու էր Երևան:

«Հետք»-ին նա ասել է, որ ենթադրաբար, իր գրությունների համար է ծեծի ենթարկվել: Այժմ աչքի տեսողության խնդիր ունի և գլխացավեր: Factor.am-ին Րաֆֆի Տուտագլեանը երեկ հայտնեց. «Տեսողությունս մասամբ վերականգնվել է, քիչ-քիչ լավանում է։ Ժամանակ է պետք»:

Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն, նախկին դաշնակցական, կանադահայ Րաֆֆի Տուտագլեանը, որը հայտնի է Հայաստանում և Արցախում իրականացրած բարեգործական ծրագրերով, արդեն 15 տարի է, բնակվում է Հայաստանում: Նա նաև դաշնակցական «Ասպարեզ» և «Ազդակ» թերթերում սյունյակ էր հրապարակում՝ «Նամակ Երկրէն» վերնագրով, որտեղ պարբերաբար անդրադառնում էր Հայաստանի արդիական խնդիրներին՝ կոռուպցիային, ընտրակեղծիքներին: Սփյուռքում մեծ արձագանք գտավ նրա «Խեղդող Ամոթը» հոդվածը, որը Տուտագլեանը նվիրել էր Հաց Բերողին և հրապարակել էր նրա մահից մի քանի օր անց: Դրանից հետո սյունյակը դաշնակցական մամուլում «փակեցին», նրանից երկար ժամանակ նյութեր չէին վերցնում: Այժմ որոշ նյութեր տպագրում է «Հետք» պարբերականը:

Կանադահայ համայնքում տարածված կարծիք կա, որ Րաֆֆի Տուտագլեանին քննադատական ելույթներից հետո հեռացրել են ՀՅԴ-ից: Ինքը Րաֆֆին իր հեռացումը ՀՅԴ շարքերից կապում է Հայաստան տեղափոխվելու և կուսակցության ժողովներին տևական ժամանակ չմասնակցելու հետ: Ավելի վաղ մեզ հետ զրույցում նա ասել էր. «Իմ՝ կուսակցությունից հեռանալը դրա հետ կապ չունի, ես չեմ հեռացվել ՀՅԴ-ից։ Եթե ինձ հեռացրել են, ես տեղյակ չեմ»:

Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Տուտագլեանը մասնավոր զրույցներում պնդում է, որ որպես բարեգործությամբ զբաղվող հիմնադրամի տնօրեն, սխալ է համարում քաղաքական հարցերի շուրջ խոսելը: Իր նկատմամբ ճնշումների մասին նա ևս դժկամությամբ է արտահայտվում:

Հիշեցնենք, որ անցյած սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովի օրերին, սփյուռքից ժամանած մի քանի հյուրերի սուր ելույթները, որոնք նախապես ծրագրված էին, հանել էին համաժողովի օրակարգից: Րաֆֆի Տուտագլեանի ելույթը դրանց թվում էր: Հավանաբար, այն չէր համապատասխանում Սփյուռքի նախարարության պահանջներին, և հանվել էր գրաքննության արդյունքում:

Հ․ Գ․ Մենք փորձեցինք կապվել «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբո Բողիկյանի հետ և նրա կարծիքը իմանալ կատարվածի մասին։ Մասնավորապես, նրան հարցրեցինք, թե հնարավոր է համարում, որ Րաֆֆի Տուտագլեանի վրա հարձակումը կապված լինի նրա հրապարակախոսական ելույթների հետ։ Բայց դաշնակցական մամուլի խմբագիրը չպատասխանեց մեր հարցերին։ Հ

Հիշեցնենք, որ անցյալ տարի, ամռանը, նա կուսակցական հորդորով հրաժարվել էր տպագրել Րաֆֆի Տուտագլեանի գրվածքները։ Մեր հարցին, թե ինչու՝ պատասխանել էր․ «Րաֆֆիի գրութիւնները սիրով հրապարակած եմ եւ վստահ եմ որ տակավին կը հրատարակեմ»։

 

Սյուզան Սիմոնյան