Բաքվում ևս 13 շիրակցի գերիների շինծու քրգործով հերթական նիստը հետաձգվել է

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայանալիք ևս 13 շիրակցի ռազմագերիների շինծու քրեական գործով դատական նիստը հետաձգվել է։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Ֆայիգ Գանիևը հայտարարել է, որ «երկու մեղադրյալների պաշտպանները բացակայում են», այդ պատճառով էլ նիստը հետաձգվել է։

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ այսօրվա նիստում սպասվում է գործի փաստաթղթերի ուսումնասիրություն և դատաքննության ավարտ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 29-ին։

13 հայ ռազմագերիներն են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։

Հայ գերիների այս խմբի շինծու քրգործի նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին։ Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչություն, դիվերսիա ու այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Նշենք, որ ավելի վաղ շիրակցի ևս 13 ռազմագերիների՝հուլիսի 12-ին կայանալիք շինծու քրգործով նիստն էր հետաձգվել, կրկին նույն պատճառով՝ «մեղադրյալներից մեկի փաստաբանի բացակայության»։

Էմմա Չոբանյան