Փարիզում ոստիկանությունը ցրել է քովիդ-անձնագրերի դեմ բողոքի ցույցը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Փարիզում Բաստիլը գրավելու 232-րդ տարեդարձի օրը կրկին բողոքի ցույցեր և անկարգություններ են գրանցվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս անգամ ցուցարարները բողոքում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սրճարաններ, ռեստորաններ և կինոթատրոններ այցելությունները պատվաստումների վկայագրերի կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վերաբերյալ վկայականների հիման վրա թույլատրելու ծրագրի դեմ:

Աղբյուրը նշում է, որ դատելով տեղի լրատվամիջոցներից ստացվող լուրերից ու համացանցում տարածվող տեսանյութերից՝ ցուցարարների թիվը հարաբերականորեն քիչ է եղել, սակայն իրենց բավականին աղմկոտ են պահել, շրջել են աղբամաններ, այրել դրանք, բախումների մեջ մտել ոստիկանների հետ։ Արդյունքում ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։

Նախագահ Մակրոնն այս շաբաթ հայտարարել էր, որ սրճարանները, բարերը, ռեստորանները, առևտրի կենտրոններն ու կինոթատրոնները պետք է այցելուների մուտքը թույլատրեն միայն պատվաստման մասին վկայականի կամ նոր արված կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա։ Նրա խոսքով՝ դա արվում է կորոնավիրուսի նոր՝ «դելտա» շտամի դեմ պայքարելու համար։

Ցուցարարները կարծում են, որ սա ժողովրդավարության դեմ ոտնձգություն ու մարդու իրավունքների խախտում է նրանց հանդեպ, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարող պատվաստվել։ Սակայն ակնհայտորեն նրանց թիվը մեծ չի։ Մակրոնի այս հայտարարությունից հետո ֆրանսիացիները ռեկորդ են սահմանել․ մեկ օրում պատվաստման համար գրանցվել է 1,7 միլիոն մարդ։

Տաթև Ֆռանգյան