Վտանգավոր մի ավանտյուրա կլինի՝ շատ կործանարար հետևանքներով, եթե ՍԴ-ն մերժի ժողովրդի կամքը․ Տիգրան Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.01.2025 | 13:17
Վաշինգտոնը Թրամփի երդմնակալությունից առաջ ուժեղացրել է անվտանգության միջոցառումները
15.01.2025 | 13:13
Հայկ Մարությանի թիմը ներկայացնում է տրանսպորտի թանկացման հետ կապված հետագա անելիքները. ՈՒՂԻՂ
15.01.2025 | 13:12
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
15.01.2025 | 13:10
ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին տեսակցել են Բաքվում պահվող հայերին․ Զառա Ամատունի
15.01.2025 | 13:06
Անապահովության գնահատման համակարգի ներդրման դեպքում նպաստի չափը կհասնի 55 000 դրամի. Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 13:00
ՀՀ-ն ՌԴ-ին բողոքի հայտագիր է հղել․ դեսպան Կոպիրկինին կանչել են ԱԳՆ
15.01.2025 | 12:55
Հայաստանի և ԱՄՆ մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման համաձայնագիր է կնքվում․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 12:44
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնության են եկել Գազայի գործարքի շուրջ․ The Times of Israel
15.01.2025 | 12:35
Արցախից բռնի տեղահանված 440 ընտանիք հավաստագիր է ստացել բնակարանների կառուցման համար. Նարեկ Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 12:21
Սա իսկապես պատմական է․ Լիլիթ Մակունցը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին
15.01.2025 | 12:08
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
15.01.2025 | 12:04
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.01.2025 | 12:02
ՀՀ-ի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի․ Փաշինյան
15.01.2025 | 12:00
ԱՄՆ-ից սահմանային անվտանգության թիմ կժամանի ՀՀ, Վրաստանի նախկին վարչապետը հարձակման է ենթարկվել․ ԼՈՒՐԵՐ
15.01.2025 | 11:55
Հարավային Կորեայի նախագահը երկրորդ փորձից ձերբակալվել է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ

Սահմանադրական դատարանում ավարտվեց 4 ուժերի ներկայացրած դիմումների քննությունը. նրանք պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Դուք այն սակավաթիվ փաստաբաններից եք, որ մի քանի անգամ դիմել եք ՍԴ այս նույն հայցով՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, բայց այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչն էիք: Հիմա հետևելով ՍԴ դատաքննությանը և հաշվի առնելով ներկայացված փաստերը, դատավորների պահվածքը՝ ի՞նչ կանխատեսում ունեք, ի՞նչ որոշում կարող է կայացվել:

– Նախ՝ ՍԴ կազմի վերաբերյալ իմ դիրքորոշումը, կարծում եմ, հայտնի է շատերին, այդ մասին շատ եմ խոսել հրապարակավ. իմ դիրքորշումը թույլ չի տալիս դրականորեն արտահայտվել, բայցևայնպես, վկայակոչելով վերջերս Մարտի 1-ի հետ կապված Քոչարյանի գործի վերաբերյալ կայացված որոշումը, կարող եմ ասել, որ այն պայմաններում, երբ չկար որևէ հնարավորություն կայացնելու նման որոշում, նման հնարավորություն չէին տեսնում նաև ՄԻԵԴ-ը, Վենետիկի հանձնաժողովը՝ իր խորհրդատվական կարծիքում, ՍԴ այս կազմը գտավ հնարավորությունն ու կամքը և այդ որոշումը կայացրեց: Այս մասով հստակեցնենք, որ իմ բոլոր մյուս կանխատեսումները որևէ կերպ չեն վերաբերում այս կազմի որակների վերաբերյալ իմ կարծիքներին: Կարևոր է, թե ինչ դիմումներ են բերվել և ինչ բովանդակությամբ:

-Եկեք դրանց անդրադառնանք: Որևէ մեկը չի կարող հերքել, որ նախկինում եղել են ընտրակեղծիքներ, Դուք, դիմելով ՍԴ, բերում էիք փաստեր, բայց ՍԴ-ն մերժում էր ընդդիմության դիմումները: Հիմա ինչպիսի՞ փաստեր ներկայացվեցին:

-Զուտ համեմատության համար նշեմ, որ 2017-ին ՍԴ է ներկայացվել 1500 փաստ, որոնք հավաքագրվել էին դիտորդական առաքելությունների կողմից, օրինակ՝ այն ժամանակ մի քանի հարյուր անձի փոխարեն այլ անձանց քվեարկության փաստեր կային, պատասխանող կողմը, իհարկե, տարբեր մեկնաբանություններ տալիս էր, բայց ես աշխատանքի ծավալն եմ ուզում համեմատել, այն ժամանակ աշխատանքի ծավալն ահռելի էր, Գլխավոր դատախազություն 300-ից ավելի հաղորդում է ներկայացվել: Այդ կապակցությամբ թե՛ իշխանական բլոկը, թե՛ այն մարմինները, որոնք պետք է ընտրական պրոցեսներով իրենց գործառույթներն իրականացնեին, կշտամբում էին՝ ինչպես դիտորդական առաքելություններին, այնպես էլ ընդդիմադիր կազմակերպություններին, ավելին՝ դիտորդական առաքելություններին սպառնում էին քրեական հետախուզություններով: Այսօր փորձ է արվում բովանդակային վերլուծության ենթարկել, բայց ինչ է արվել, բերվել է ընդամենը երկու անձի փոխարեն այլ անձանց քվեարկություն, որոնցից մեկը, պարզվեց, «Հայաստան» դաշինքի վստահված անձն է, մյուս դեպքում շփոթմունք է եղել, մեկ անձ սխալմամբ այլ անձի անվան դիմաց է ստորագրել, նախկինում հարյուրավոր այսպիսի դեպքեր ենք ունեցել: Բերվել է փաստարկ, որ վարչական ռեսուրս է օգտագործվել, որ վարչապետը չէր կարող հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի լիազորություններ ունենալ, որ կանխատեսելի չէր, թե երբ կլինեն ընտրությունները, հետևաբար հավասար պայմաններում պատրաստվելու հնարավորություն չեն ունեցել և որ մուրճով սպառնացել են: Ուրիշ ի՞նչ փաստարկ է բերվել… Ներկայացված փաստարկները որևէ խնդիր չեն առաջացնում։ Բայց որոշակի իրադրություններում ընդդիմության և ՍԴ-ի համախոհության ձևավորումը կարող է տալ արդյունք, վերջերս այդպիսի համախոհություն դրսևորվեց Ռոբերտ Քոչարյանի օգտին: Թե ինչ կլինի այս անգամ, չեմ կարող ասել:

-Դուք պատկերացնո՞ւմ եք այնպիսի իրավիճակ, որ ՍԴ-ն կայացնի ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ որոշում:

-Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ազատություն ստանալու համար ՍԴ-ն կարող է վերացնել այն նորմը, որը պաշտպանում է ՀՀ-ում սահմանադրական կարգը։ Երբեք չի կարելի անտեսել վտանգները: Այս իրավիճակը չէր լինի, եթե շատ ավելի ծանրակշիռ մանդատով օժտված իշխանությունը 2018-ից մինչև 2021 թվականը կամ մինչև պատերազմը արդյունավետ գործեր և մեծամիտ չգտնվեր:

-Բայց ՍԴ առնվազն երեք դատավորի այս իշխանությունն է ընտրել, և նրանց Դուք կասկածում եք:

-Ես տեսել եմ նրանց քայլերը, որոնք թույլատրում են ողջամիտ կասկած ունենալ:

– Ի՞նչ տեղի կունենա, երբ ժողովրդի կամքի արտահայտումը մերժվի դատական ատյանում: Քաղաքական ի՞նչ ցնցումներ կհաջորդեն դրան:

-Շատ էական է, որ չկա նվազագույն առերևույթ համոզիչ որևէ փաստ, և եթե այս պայմաններում այդպիսի որոշում կայացվի, ապա շատ կործանանար հետևանքներ կունենա ՍԴ-ի այդ քայլը։ Եթե ՍԴ-ն մերժի ժողովրդի կամքը, դա չափազանց վտանգավոր ավանտյուրա կլինի:

-Որը ոչ միայն դատական համակարգի նկատմամբ անվստահության կբերի, այլ նաև պետության ապագայի:

-Այո՛, սա իսկապես ազգային անվտանգության հարց է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան