«Չեմ կարծում, որ այդ զինատեսակները խաղի կանոնները փոխելու ուժ ունեն». ԱՄՆ-ը ՌԴ-ի նոր զենքերի մասին. VOA

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի պաշտպանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները հորդորում են ամերիկացիներին ռազմական իր նոր ուժի մասին Ռուսաստանի նախագահի խոսքերը չընդունել որպես լուրջ սպառնալիք: Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների նախաշեմին խոսեց իր երկրի միջուկային հզորությունների ու նոր տիպի զենքերի մասին: Սակայն Ամերիկան այդ խոսքերին մեծ ուշադրություն չի դարձնում. գրում է VOA-ն:

«Անհաղթահարելի» միջուկային զենք կրելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Միացյալ Նահանգներում համարում են պարզ հռետորաբանություն:
Ինչպես Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն է ասում, նախագահ Պուտինը հաստատեց այն, ինչի մասին ԱՄՆ-ի կառավարությունը գիտեր շատ վաղուց, եւ ինչը Մոսկվան շարունակ հերքում էր:

«Ռուսաստանն անցած մեկ տասնամյակի ընթացքում ստեղծում էր ապակայունացնող համակարգեր, այդպիսով ոտնահարելով ստանձնած պարտավորությունները»:
Պուտինը հայտարարում էր, որ նոր զենքերը, որոնց թվում են միջուկային շարժիչով թեւավոր հրթիռները, միջուկային շարժիչով ստորջրյա, հեռվից կառավարվող սարքերը եւ հիպերգերձայնային հրթիռները, ունեն անսահմանափակ հեռահարության հնարավորություններ եւ ունակ են խուսափել ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգերից:

Պենտագոնը հիշեցնում է, որ նշված առնվազն երկու զենքերը ու միջուկային տորբեդոներն արդեն իսկ առկա են իր միջուկային կարողությունների հաշվեկշռում:
Ինչպես Ամերիկյան ռազմական ուժերի հարցերով վերլուծաբան Սիմ Թեքն է ասում, «Չեմ կարծում, որ այդ զինատեսակները խաղի կանոնները փոխելու ուժ ունեն»:

Սակայն, ավելացնում է նա, դրանք ունեն ազդեցություն գործելու իրենց լծակները: «Դրանք իհարկե ստիպում են մարդկանց Ռուսաստանին նայել որպես հնարավոր սպառնալիքի»:

ԱՄՆ-ի պաշտպանության ու հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ Սիրիայում եւ Ուկրաինայում իր քաղաքականությունն առաջ տանելու նպատակով է Պուտինը ձգտում այս եղանակով Ռուսաստանը ցուցադրել որպես գերհզոր ուժ:

Հենց այդ մասին էլ նա խոսում էր հինգշաբթի օրվա իր ելույթում:

«Այն ամենն, ինչ ուզում էիք խոչընդոտել ձեր քաղաքականությամբ, արդեն իրականություն է: Դուք չկարողացաք զսպել Ռուսաստանին»: