Պուտինի շտապ հեռագիրը Հայաստան. «Ժամանակ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հատկանշական է, որ Պուտինի շնորհավորանքը գործնականում առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանն արտասահմանյան գործընկերներից, թեեւ այդ առումով, իհարկե, իրավիճակը հարաբերական է, քանի որ Արմեն Սարգսյանին Երեւանում շնորհավորել է նաեւ մարտի 2-ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին: Այդուհանդերձ, Պուտինի շնորհավորական հեռագիրը, իհարկե, առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանը, եւ այն հատկանշական եւ ուշագրավ է այդ տեսանկյունից, եւ առաջին հերթին իհարկե նաեւ հրատապության առումով: Պուտինը, փաստորեն, Արմեն Սարգսյանին շնորհավորում է ժամեր անց:

Այդ հանգամանքը դիտարժան է մի քանի ասպեկտով: Նախ, Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը շատերի մոտ դիտարկվեց իբրեւ, այսպես ասած, արեւմտամետ նախագահի թեկնածուի առաջադրում, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը եղել է դեսպան Մեծ Բրիտանիայում, տարիներ շարունակ տարբեր գործունեություն է ծավալել այնտեղ՝ թե՛ քաղաքական-դիվանագիտական, թե՛ տնտեսական իմաստով: Մյուս կողմից, սակայն, երբ Սարգսյանը սկսեց հանդիպումները Սփյուռքի հետ՝ նախագահի թեկնածության առաջարկն ընդունելու հարցում վերջնական որոշման համար, Սարգսյանն առաջինը այցելեց Մոսկվա: Սրանք իհարկե դետալներ են, որոնք ամենեւին չեն նշանակում որեւէ սկզբունքային կողմնորոշում կամ դիլեմա, սակայն, անշուշտ, հետաքրքիր դետալներ կամ շտրիխներ են, եւ դրանց ֆոնին էլ ուշագրավ է Պուտինի թե՛ հրատապ, թե՛ փաստացի առաջին շնորհավորանքը: Մեծ հաշվով, չունենալով անմիջական վարչական իշխանություն, Արմեն Սարգսյանն իհարկե կարող է իր դերակատարումն ու կարգավիճակը, այսպես ասած, արժեհամակարգային հարթության վրա ծառայեցնել Հայաստանում աշխարհայացքային փոփոխությունների համար, իսկ Ռուսաստանի համար, թերեւս, առավել խնդրահարույց է հենց այդ հանգամանքը, քան անմիջական ազդեցությունն իշխանության վրա:

Ըստ այդմ՝ Պուտինի ուշադրությունը մի կողմից բավական հատկանշական է, մյուս կողմից՝ կարող է լինել մտահոգիչ ազդակ, որ Ռուսաստանն այս ուղղությամբ կարող է դիտարկել որոշակի հակազդեցության գործողություններ եւ, ըստ այդմ, հետաքրքիր է, թե արդյո՞ք կա այստեղ խնդիր ու ինչպես կկաիոանա այդ խնդրին արձագանքել Արմեն Սարգսյանը: Կկարողանա՞ նա Հայաստանի համար դառնալ Ռուսաստանի հետ հարաբերության որակական վերափոխման, առողջացման, եւ գործնականում դաշնակցային իրական բնույթի բերելու խնդրի լուծման նոր եւ արդյունավետ գործիք, մեխանիզմ, թե՞ կուլ կգնա ներկայիս հարաբերություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: