Նոր նախագահի ոչ լեգիտիմության «նավսից» ՀՀԿ-ն պաշտպանվում է Մարգարետ Թետչերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթղթի բացակայության պայմաններում Արմեն Սարգսյանն այսօր դարձավ Հայաստանի նախագահ։ Ըստ Էդուարդ Շարմազանովի, «որևէ փաստաթղթային խնդիր չկա»։ ԱԺ փոխնախագահն ընդդիմությանը մեղադրում է պարոն Սարգսյանի քաղաքացիությունից հրաժարվելու փաստից պատմություն սարքելու մեջ և իրեն է վերագրում Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի մտքերից մեկը․ «Եթե նույնիսկ իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, ովքեր կմեղադրեն իշխանությանը լողալ չիմանալու մեջ»։

Պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանը ընդդիմությունից չի նեղանում, ուրիշ տարբերակ չունեն․ «Չփնովենք, հավեսից չքցենք, ընենց չանենք, որ հավես չունենա դաժե տնից դուրս գա, գնա գործի»։

Խորհրդարանի նախագահն է նույնիսկ համոզված, որ նոր նախագահը փաստաթղթերի խնդիր չունի։ Ընդդիմությունն իրենն է պնդում՝ Արմեն Սարգսյանը պետք է բերի օտար երկրի քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթուղթը, քանի որ չկա վստահություն, որ նա դեռ այդ երկրի քաղաքացի չէ։ «Որ չլինի, որ թուղթուգիր արած ժողովուրդ ենք, նավս կա վրաներս, որ մեր նախագահները պետք է ոչ լեգիտիմ լինեն»,-ասում է «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը։

Խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վկայակոչում է բրիտանական օրենքները, ըստ որոնց, ոչ բնիկ բրիտանական քաղաքացու քաղաքացիությունը դադարեցվում է դիմելու պահից․ «Պարոն Սարգսյանը նպատակահարմար կհամարի դրանք հրապարակել, թե՝ ոչ, և որ փուլում նպատակահարմար կհամարի, կարծում եմ ուղղված է ոչ թե ինձ, այլ պարոն Սարգսյանին»:

«Այդ փաստաթուղթը որևէ մեկի գրպանում չէ, որ հանի ցույց տա»,- տարակուսում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Հանրապետական խմբակցության ղեկավարի կարծիքով, պարոն Սարգսյանը պարտավոր էլ չէ ներկայացել այդքան աղմուկ հանած փաստաթուղթը․ «Նման բան Կանոնակարգ-օրենքով մեզանից չի պահանջվում, մեզանից պահանջվում է մեր համապատասխան մարմիններից տեղեկանքը իր բնակության մասին և իր քաղաքացիության մասին»։ Ըստ նրա, Հայաստանի իրավապահներն արդեն տրամադրել են ամենաէական փաստաթուղթը, թե երբվանից է այդ մարդը Հայաստանի քաղաքացի։

Բայց ինչու՞ են նրանք տրամադրել մի փաստաթուղթ՝ առանց ներկայացնելու բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթուղթը․ «Եթե կասկածողներ կան այդ փաստաթղթերի իսկության մեջ, նրանք արդեն պետք է հարցում կատարեն պատկան մարմիններին»։

Ի դեպ, պատգամավորին տեղեկացրեցինք, որ նախագահի թեկնածու է առաջադրվել և դարձել մեկը, որը 2002-ի դեկտեմբերին հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից: «Նա տարբեր ժամանակներում գործի բերումով եղել է այլ երկրի քաղաքացի»,- արձագանքեց Բաղդասարյանը։

Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մեջ ՀՀԿ խմբակցության ղեկավարը խնդիր չի տեսնում․ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է եղել, այդ մարդը եղել է մեր ժողովրդի զավակը։

Մհեր Արշակյան