Սա ոտնձգություն է ՀՀ-ի անկախության դեմ․ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը քրեական գնահատական պիտի տան․ Արմեն Խարազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանի հետ

-Պարո՛ն Խարազյան, Վլադիմիր Պուտինի հրավերով ՌԴ-ում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան ուղղված խոսքում Պուտինն ասաց հետևյալը «Ընտրություններում հաղթանակը կարևոր է ՀՀ-ի և հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր և զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրա համար կարևոր է ժողովրդի վստահությունը, ինչը Դուք ունեք»։ Այստեղ գալիս են մտահոգություններ, որ Հայաստանին նոր պարտադրանքներ կարող են լինել ՌԴ-ի կողմից։ Տեսնո՞ւմ եք ռիսկ՝ ՀՀ-ի անվտանգության համակարգի ներկա վիճակը հաշվի առնելով, որ ՌԴ-ն պարտադրի «Միութենական պետություն» կազմել իր հետ։

-Դուք գիտեք, որ «Միութենական պետություն» ասվածը նշանակում է Հայաստանի անկախության ավարտ։ Այդ հարցի պատասխանն ինտելեկտուալ մակարդակում ես չեմ էլ փորձի ձևակերպել, որովհետև դա պարզապես անընդունելի հարցադրում է․ ինչպե՞ս կարելի է Հայաստանի անկախությունը հանձնել՝ հանուն ինչ-որ մտացածին շահերի դիմաց, լինեն դրանք սին անվտանգության կամ պաշտպանության մասին պատկերացումներ։ Խոսքը Հայաստանի անկախության և հայկական պետականության մասին է։ Ի՞նչ է նշանակում «Միութենական պետություն»։ Այդ հարցադրումն ընդհանրապես պետք է ընդունելի չլինի։

-ՌԴ-ի հետ «Միութենական պետություն» կազմելու հարցադրումը Ձեր ծիծաղն է շարժում, բայց Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք այդ օրակարգն են առաջ տանում, խորհրդարան անցած ուժեր բացեիբաց են այդ մասին հայտարարում։ Այսինքն, պարո՛ն Խարազյան, երկնքից իջած հարցադրումներ չեն։

-Այդ ուժերին պետք է տրվի քաղաքական գնահատական և սա պետք է արվի Հայաստանում՝ ժողովրդի կողմից։ Ի՞նչ պատասխան կարելի է տալ։ Եթե Հայաստանի անկախության դեմ աշխատող ուժը կարողանում է նման հարցադրում բարձրացնել և չի ստանում ժողովրդական, հանրային մակարդակով արժանի պատասխան, ապա դա խոսում է նրա մասին, թե որքան Հայաստանում խարխլված է պետականության գիտակցումը և որքան անպաշտպան է հայկական պետականությունը։ Այն փաստարկը, որ եթե հիմա որևէ աշխատանք տանենք այլ ուղղությամբ, ՌԴ-ն կբարկանա, Սյունիքը կտանի, հիմնականում շրջանառության մեջ է դնում նույն զանգվածը, որն աջակցում է Հայաստանի անկախության կազմալուծմանը։

Սրա դեմ պետք է կազմակերպվի դիմադրություն Հայաստանում՝ թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական մակարդակում։ Սա Հայաստանի անկախության դեմ ոտնձգություն է և դրան պետք է տրվի ընդհուպ մինչև ԱԱԾ-ի, հակահետախուզության և քրեական մակարդակով գնահատական։ Ես ուրիշ կերպ չեմ պատկերացնում այդ վարքագծի դեմ պայքարը, և այստեղ կարևոր է, որ հայկական հանրությունը, ՀԿ-ները կարողանան ճիշտ արձագանք ձևակերպել և նաև՝ մամուլը։ Այդ հարցադրումները անհասկանալի են։ Վարչապետը պետք է իմանա՝ ինքը պատմություն է կերտում և Հայաստանի անկախությունը վերացնելն այն ժառանգությունը չէ, որով ինքը կցանկանար մնալ պատմության մեջ։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման հեռանկար տեսնո՞ւմ եք այս պահին։ Թվում է՝ Ռուսաստանից այսքան մեծ կախվածություն ունեցող Հայաստանը չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել իր հարևանների հետ։ Երբ Թուրքիայի հետ հարաբերության թեման արծարծվում է Հայաստանում, որոշ շրջանակներ «դավաճանի» պիտակ են կպցնում։ Իրականում ի՞նչ կտա Հայաստանին այդ երկրի հետ հարաբերությունների հաստատումը։ Ընդհանրապես՝ կարիք տեսնո՞ւմ եք Թուրքիայի ուղղությամբ աշխատանքի։

-Իհարկե կարիք տեսնում եմ։ Թուրքիայի հետ Հայաստանը պետք է ունենա ուղիղ երկխոսություն ոչ թե միջնորդավորված՝ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի միջոցով։ Հայաստանը և Թուրքիան հարևաններ են, թեև այստեղ հաշտության մասին խոսակցությունները շատ վաղաժամ են, բայց հայ-թուրքական հարաբերություններում անհրաժեշտ է ստեղծել ուղիղ խոսակցության հարթություն։ Ես կասկած չունեմ, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է անցնեն դժվարին փուլեր, փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, միջպետական նորմալ հարաբերություններ հաստատելու մասին։

Սա չի նշանակում, որ Հայաստանն ու Թուրքիան պատմական հաշտություն են կնքում հայ-թուրքական հարաբերությունները բարդացնող որևէ հարցի շուրջ, սա նշանակում է, որ Հայաստանը թույլ չի տալիս, որ իրեն հակադրվող հարևանի հետ հարաբերությունների մենաշնորհը պատվիրակել որևէ երրորդ երկրի, հատկապես՝ ՌԴ-ին։ Երևանն ու Անկարան պե՛տք է ուղիղ խոսեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան