Ամուլսարը ստրատեգիական օբյեկտ է դարձել․ եթե այդ սարը չլինի, Ջերմուկն ուղիղ նշանակետում է լինելու. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

«Մենք կորցրել ենք հսկայական ծավալով ռեսուրսներ, էկոհամակարգեր, շատ աղբյուրներ արդեն անցել են հարևան երկրի վերահսկողության տակ: Եթե նախկինում այդքան ակտիվ չէին բարձրաձայնվում, այլ միայն մասնագիտական շրջանակներում էին խոսում բնապահպանական վնասի հատուցումից, ապա այս պատերազմից հետո Հայաստանի հարևաններն ավելի ակտիվացել են և բնապահպանական վնասների մասին են խոսում, որ ՀՀ գործունեության արդյունքում ջրեր են աղտոտվում, վնաս է պատճառվում իրենց շրջակա միջավայրին: Սա լուրջ խնդիր կարող է լինել մեզ համար: Եվ այսօր համար մեկ հարցը պետք է լինի մեր բնական  էկոհամակարգերի  պաշտպանությունը: Որևէ տնտեսական շահ չի կարող գերադասվել, քանի որ  եթե մենք սա կորցնենք, ընդհանրապես երկիր ենք կորցնում: Սա արդեն կրիտիկական վիճակ է»,- այս մասին «Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ» թեմայով քննարկման ժամանակ նշեց բնապահպան, փաստաբան Նազելի Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ այսօր Ամուլսարը  դարձել է ստրատեգիական օբյեկտ. «Եթե այդ սարը չլինի, ուղիղ նշանակետում է հայտնվում Ջերմուկը, այդ սարն է, որ սահմանից պահում այդ տարածքի բնակչությանը: Այստեղ ոչ միայն էկոլոգիական անվտանգության խնդիր է, այլ ազգային, պետական անվտանգության խնդիր է»,- ասաց Ն. Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: