Որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու․ Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումից

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ նշելով, որ նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա օրվա երկրորդ կեսին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Օրվա երկրորդ կեսին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում կլինի աշխատանքային այցով։ Կլինի շփում Փաշինյանի հետ, հետո Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կշարունակեն շփումը աշխատանքային ընթրիքի ձևաչափով»,- պատմել է Պեսկովը։

«Սա կարևոր է, ըստ էության՝ առաջին արտասահմանյան այցն է, որ Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո՝ բավական վստահ, համոզիչ հաղթանակ»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են Ղարաբաղում տիրող իրավիճակը, ռուս զինվորականների տեղակայումը, որոնք արդեն իսկ տարածաշրջանում են, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։

«Բնականաբար, Ղարաբաղը ևս քննարկվելու է, և ռուս զինվորականների հարցը, որոնք հիմա այնտեղ տեղակայված են։ Կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունները, սակայն որևէ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպման արդյունքներով ծրագրվում է համաձայնագիր ստորագրել ռուս խաղաղապահների ևս մեկ խմբի տեղակայման մասին։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ։

Էմմա Չոբանյան