Առաջարկում ենք սահմանների դեմարկացիայի հարցը կապել Արցախի կարգավիճակի հարցի հետ․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Ժամանակը ցույց տվեց, որ մեր կողմից նախկինում ընտրված անվտանգային համակարգը չի աշխատում. ՀԱՊԿ-ի հայտարարություններից նույնպես երևում է, որ մեր անվտանգությունը չի ապահովվում: Այս մասին «Քաղաքացիական հասարակությունը՝  Հայաստանի առաջնահերթ մարտահրավերների մասին. ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո քաղհասարակությունը դիմել է ընտրողների մեծամասնության քվեն ստացած իշխանություններին. երկրի առջև ծառացած մի շարք խնդիրներից ընդգծել են առաջնայինները և առաջարկել շուտափույթ լուծել դրանք՝ հետագայում նոր խնդիրներից խուսափելու համար։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ուղերձում կան կետեր, որոնք կապված են անվտանգային հարցերի հետ և Ղարաբաղի հարցի հետ: «Մենք կառավարությանն առաջարկում ենք դիմել միջազգային այլ կառույցների, որոնց գործառույթների մեջ ներառված է լուծել անվտանգության, ՀՀ սահմանային, տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերը. «Առաջարկում ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ԵԱՀԿ-ին, որ մեր տարածաշրջան ուղարկեն մշտադիտարկման միջազգային առաքելություն, որ ուսումնասիրեն իրավիճակը հայ ադրբեջանական սահմաններում և եզրակացություններ անեն»:

Ստեփան Գրիգորյանը նաև հավելեց, որ մեծ ճնշում կա Հայաստանի վրա՝ Ադրբեջանի հետ սահմաններին իրականացնել դելիմիտացիա և դեմարկացիա. «Մենք առաջարկում ենք սահմանների դեմարկացիայի հարցը կապել Արցախի կարգավիճակի հարցի հետ և սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց իրավունքների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում: