ՌԴ-ն տապալեց ՀՀ-ի անվտանգության ապահովման քննությունը․ դա ռուսական էլիտայի սխալ հաշվարկների հետևանք էր․ Դավիթ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ

–ՀԱՊԿ-ի և Հայաստանի հարաբերությունների միջև վերջին շրջանում լարվածություն է նկատվում, և այդ լարվածությունն ուղիղ համեմատական է ադրբեջանական ներխուժմանը ՀՀ սուվերեն տարածք: Ո՞րն է խնդիրը։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասը հայտարարում է, թե Հայաստանի հարավում տեղի ունեցածը սահմանային միջադեպ է, մինչդեռ դա տեղի է ունեցել Հայաստանի արևելյան սահմանում: Նա հայտարարում է, թե զոհեր, կրակոցներ չեն եղել, մինչդեռ եղել են կրակոցներ, ունեցել ենք զոհ, գերիներ: ՀՀ քաղաքացու աչքերով նայելով՝ կարծես մեր դաշնակիցը չլինի այդ հայտարարություն անողը և այդ կառույցը, որը պարտավոր է նաև մեզ պաշտպանել: Անվտանգության խորհրդի քարտուղարը նրան հակադարձեց՝ զսպվածության կոչ անելով և նշելով, որ չի կարելի կատարվածը միջադեպ որակել, քանի որ ադրբեջանցիները դեռ Հայաստանի տարածքում են: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում այստեղ, պարո՛ն Հովհաննիսյան։

-Կատարվում է այն, ինչը միշտ կատարվել է, այսինքն՝ բոլորն իրենց շահերի մասին են մտածում, և դա նորմալ է։ Հայաստանի անդամակցելը ՀԱՊԿ-ին, գիտեք, որ հիմնականում ստիպված քայլ էր:

-1990-ականների՞ն:

-Ո՛չ, 90-ականներին չէ, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ձևավորվեց այդ ռազմական կառույցը: Մեզ լիովին բավարարում էին երկկողմանի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ և՛ շահերի համընկնելու, և՛ աշխարհաքաղաքական տեսակետից, և՛ ռազմական ապահովական խնդիրների առումով, նաև տնտեսական, մշակութային առումներով և այլն: Ի վերջո, 19-րդ դարի սկզբից Հայաստանը այս կամ այն չափով՝ գնալով ավելացող, Ռուսական կայսրության մաս էր, ամբողջ քաղաքակրթական համակարգին ադապտացվելու ճանապարհով էր գնում: Եվ հասկանալի է, որ Ռուսաստանն իր շահերից ելնելով՝ սկսեց ձևավորել ՀԱՊԿ-ը, որովհետև Միջին Ասիան իրեն պետք էր, դա Աֆղանստանի սահմանն է, և Իրանը, Պակիստանը, Չինաստանը շատ կարևոր գործոններ են համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության համար: Ռուսաստանն իր բոլոր դաշնակիցներին՝ ԱՊՀ կազմում, ով համաձայնեց և ով գտավ, որ դա իր շահերից է բխում, այսպես ասած, մտցրեց այդ կառույցի կազմի մեջ: Իսկ եթե մենք դիտում ենք այդ կառույցի կազմը, տեսնում ենք, որ բացի Ռուսաստանից՝ այնտեղ ուրիշ դաշնակից չունենք, երբեմն կարող է դիպվածային առումով Բելառուսը լինել դաշնակից, բայց՝ դժվար, իսկ մյուսների հետ մենք որևէ հիմք չունենք դաշնակից լինելու։ Լավ կլինի, որ լավ, բարի ձևով զարգանան հարաբերությունները Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի հետ՝ տնտեսական, մշակութային, գիտական և այլ առումներով, բայց ռազմաքաղաքական առումով մենք նրանցից որևէ բան չենք տեսել, և չեմ կարծում, որ կարճաժամկետ, նույնիսկ երկարաժամկետ առումով որևէ օժանդակություն կամ որևէ փոխշահավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կար 90-ականներին։ Այս առումով մենք պետք է հանգիստ վերաբերվենք ՀԱՊԿ-ին, հիշենք, թե ինչու ենք մենք այդտեղ մտել. դրա հիմքում հայ-ռուսական հարաբերություններն են եղել, ուրիշ շահ մենք չենք ունեցել և, բնականաբար, պետք է աշխատել ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների հետ, որպեսզի մեր շահերը այնտեղ չանտեսվեն:

–Պարո՛ն Հովհաննիսյան, այս սահմանային միջադեպը և բազմաթիվ այլ սահմանային միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին, կարծես, փորձաքար լինեին, բայց սա հատկապես, որովհետև շատ ակնհայտ էր Ադրբեջանի ագրեսիայի մակարդակը, արդյո՞ք ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը հանձնեցին քննությունը՝ որպես ՀՀ դաշնակից: Ինչո՞ւ է այս հարցը առաջանում, որովհետև Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որը 2010 թվականի թարմացված պայմանագրով պարտավորություն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել: Եվ հարց է առաջանում՝ ինչի՞ համար է այդ ռազմաբազան, եթե մեր նեղ տեղը այն չի աջակցելու, գործի մեջ չի մտնելու: Դուք ի՞նչ գնահատական ունեք:

-Ես կարծում եմ, որ, անշուշտ, այդ քննությունն իրականում տապալվեց: Եվ ես կարծում եմ, որ դա ռուսական էլիտայի սխալ հաշվարկների հետևանքն էր։ Չգիտեմ՝ սխալ հաշվարկների, թե ռեսուրսների բազայի անբավարար լինելու հետևանք էր, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի և հիմա էլ շարունակում է տեղի ունենալ, դա Ռուսաստանի խորքային շահերին և նաև արժեքային էությանը հակառակ է: Եվ Ռուսաստանում շատ լուրջ են այս պահի տրամադրությունները, որոնք գնահատում են տեղի ունեցածը այնպես, ինչպես ես գնահատեցի:

-Բայց, կարծես թե, իրենք համերաշխ են, թուրքական ազդեցության աճի հետ հաշտվում են:

-Ո՛չ: Միգուցե ստիպված են…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան