Վրաստանում վթարվել է «Սպայկա» ընկերության բեռնատարը․ վարորդը մահացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
Բոլորը

Հուլիսի 3-ին Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ծիրան տեղափոխող՝ «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության բեռնատարը։ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ընկել կամրջից և հրդեհվել։

Ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը Factor.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով վարորդը մահացել է, ներկայում քննություն է ընթանում ավտոպատահարի պաճառները պարզելու ուղղությամբ։

«Նախնական վարկածով՝ վարորդի մահվան պատճառը ինքնազգացողության վատացումն է։ Ենթադրում ենք, որ սրտի կաթված է, որի հետևանքով էլ մեքենան ընկել է կամրջից»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ սահմանն անցնելիս վարորդի ինքնազգացողությունը վատ չի եղել։

Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ վարորդը երկար տարիներ աշխատել է ընկերությունում, իսկ նախկինում նրա մասնակցությամբ վթարներ չեն արձանագրվել։

«Մոտավորապես 50 տարեկան, հարգված անձնավորություն էր, ցավակցում ենք ընտանիքին»,- ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետը։

Արփի Հակոբյան