ՍԴ-ն կչեղարկի ընտրությունը, եթե Քոչարյանի հանցավոր խումբը ճնշի կամ քաղաքական որոշում կայացնի․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

-Պարո՛ն Աղազարյան, ընդդիմությունը շարունակում է ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնել՝ դիմել են Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանը նախընտրական փուլում ծաղրում էր ձեզ, որ ընդունակ չեք անգամ ընտրություն կեղծելու, սակայն այսօր մեղադրում է կեղծիքի և վարչական ռեսուրսի կիրառման մեջ։ Հնարավո՞ր է՝ ՍԴ-ն ընդառաջի ընդդիմությանը և չեղարկվեն ընտրությունների արդյունքները։

-Միայն մեկ տարբերակ կա չեղարկելու համար․ եթե Սահմանադրական դատարանը քաղաքական որոշում կայացնի կամ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր խմբի ճնշման տակ կայացնի այդպիսի որոշում, ուրիշ որևէ տարբերակ չկա։ Եվ ես չեմ էլ համարում, որ դրանք շատ հավանական տարբերակներ են։

-Այսինքն՝ Դուք կասկածներ ունեք, որ ընդդիմությունը կապե՞ր ունի Սահմանադրական դատարանի որոշ անդամների հետ։

-Դե՝ որոշ անդամների հետ, իհարկե՝ կապեր ունի, որովհետև չնայած մի մասը հեղափոխությունից հետո փոխվեց, բայց, այդուհանդերձ, փոխվածներն էլ բոլորը անցյալից եկած դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ են, և չի բացառվում, որ այս կամ այն ձևով որոշակի կապերի հանգամանքը գործի։ Ես դա քիչ հավանական եմ համարում, ուղղակի՝ որպես տեսական տարբերակ, որովհետև որևէ իրավական հիմք՝ ընտրությունների կեղծված լինելու մասով, գոյություն չունի։ Նույնիսկ 43-ից 45 տեղամասերում վերահաշվարկ կատարեցին, բայց այնտեղ ձայների տատանումները ոչ միայն էական չազդեցին արդյունքների վրա, այլև չճշգրտված ձայների տարբերությունը շատ էական չէր։ Տեղամաս կար՝ մեր օգտին էր, տեղամաս կար՝ իրենց օգտին էր վերահաշվարկը, ինչը հիմնականում պայմանավորված է եղել հանձնաժողովների՝ որոշ դեպքերում մի քիչ անփույթ արդյունքով։ Տեղ է եղել՝ քվեաթերթիկները ծալված են եղել, և այդ 40-ը հանձնաժողովն անվավեր է ճանաչել։ Բայց դա էլ, որ բացեցին, մեր օգտին ավելի շատ ձայներ եղան, քան թե մյուս բոլորին։

Ընդդիմությունն ինչի՞ վրա է հիմնվում՝ վարչական ռեսուրսի կիրառման մեջ մեղադրելով ձեր ուժին, մատնացույց են անում մարզպետարաններին։ Բայց և հանրահայտ փաստ է, որ ՀՀ-ի մեծ ու փոքր համայնքների ղեկավարներ այս ընտրություններում աջակցել են ընդդիմությանը, աշխատել են հենց նրանց համար։

Ո՞րն է եղել վարչական ռեսուրսը։ Ձեր ասած համայնքապետերի մեծ մասը բացահայտ ձևով ընդդիմության թիմի ներկայացուցիչներ էին, մասնակցում էին նախընտրական փուլի աշխատանքներին, նրանք, ովքեր իրենց լոյալ էին պահում, նրանց մի մասն էլ էր երկու լարի վրա խաղում, բոլորս տեսանք, թե Երևանի քաղաքապետարանն ինչ վիճակում էր գտնվում։ Բոլորս գիտենք, որ չինովնիկական միջին խավն ամենուրեք բոլոր համակարգերում երազում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակների վերադարձը։ Հետևաբար՝ ի՞նչ վարչական ռեսուրս կիրառելու մասին է խոսքը։ Ես կարծում եմ՝ այդ պնդումներն անհիմն են։ Եվ նաև՝ այսօր քաղաքացին այնքան պատրաստված է, այնքան քաջատեղյակ է, ինքը որևէ մեկի ասելով ձայն չի տվել այս կամ այն ուժին՝ չհաշված, որ ընտրակաշառքը որոշ չափով աշխատել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան