Նոբելյան մրցանակակիր գրողները բաց նամակով Էրդողանից պահանջել են հարգել խոսքի ազատությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական անվանի «The Guardian» պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված բաց նամակ է հրապարակել։ Նոբելյան մրցանակակիր 38 գրողի ստորագրությունը կրող նամակում կոչ է արվել Էրդողանին՝ ազատ արձակել անհիմն ձերբակալված ու կալանավորված մտավորականներին.փոխանցում է EH-ն:

«Հարգելի նախագահ, ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքի ազատության առումով առաջատար կառույցներն անօրինական են համարում գրողների ու մտավորականների կալանավորումներն ու դատապարտումները։ Նմանատիպ զարգացումները մեծ վնաս են հասցնում Թուրքիայի Հանրապետությանը, նրա համբավին, քաղաքացիների պատվին ու բարօրությանը», -ասված է նամակում։

Նամակում անդրադարձ է կատարվել լրագրողներ Ահմեթ Ալթան և Մեհմեթ Ալթան եղբայրների ու Նազլը Ըլըջաքի դեմ տարվող դատավարությանը։ Նամակի հեղինակները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ այդ լրագրողները իրենց ողջ կարիերայի ընթացքում դեմ են եղել հեղաշրջումների ու ռազմատենչության բոլոր դրևսորումներին։ Սակայն նրանք մեղադրվել են զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու և հեղաշրջում կազմակերպելու մեջ։

Բաց նամակի հեղինակները հիշեցրել են, որ 2009թ․ Չեթին Ալթանի պատվին Թուրքիայում կազմակերպված մի միջոցառման ժամանակ Էրդողանը հայտարարել էր․ «Թուրքիան արդեն այն հին Թուրքիան չէ, որտեղ մեծ գրողները բանտ էին նետվում։ Այդ ժամանակաշրջանն արդեն ընդմիշտ անցյալում է մնացել»։

«Այն օրը Ձեզ ունկնդրողների թվում էին նաև Չեթին Ալթանի երկու որդիները՝ Ահմեթ և Մեհմեթ Ալթանները, ովքեր ինը տարի անց ցմահ բանտարկության են դատապարտվել։ Սա արմատական հակասություն չէ՞ արդյոք», – ասված է նամակում։

Նոբելյան միջանակակիր գրողները կոչ են արել անմիջապես ազատ արձակել Ահմեթ և Մեհմեթ Ալթաններին, ինչպես նաև՝ անհիմն ձերբակալված կամ ազատազրկված մյուս բոլոր լրագրողներին։ Նրանք հորդորել են Էրդողանին՝ դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը և վերականգնել օրենքի գերակայությունն ու մարդկանց խոսքի ազատության իրավունքը։