Մոսկվայից Երևան թռչող հայ ուղևորը ձերբակալվել է ռումբի մասին կատակ անելու համար
Քաղաքականություն
01.03.2018 | 20:19Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում իրավապահները ձերբակալել են Մոսկվայից Երևան թռչող Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
Ռուսական «rusarminfo.ru»-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի աշխատակիցներից նախօրոք թռիչքային ստուգման ժամանակ պատասխանելով հարցին, մարդը որոշել է կատակ անել և հաղորդել պայթուցիկ սարքերի առկայության մասին։
Արդյունքում օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները ուղևորին ուղեկցել են ոստիկանական բաժանմունք: