Գերիների հարցով պետք էր սփյուռքի ներուժն օգտագործել, աշխարհի դեսպանատների մոտ պետք է պիկետներ լինեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 15:10
Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերիների վերադարձի հարցը միայն իրենց բարեկամների խնդիրը չէ, դա միայն ՀՀ-ում ԵԽԽՎ պատվիրակության խնդիրը չէ, խորհրդարանի մեծամասնության խնդիրը չէ, դա ամբողջ հայության խնդիրն է: Այս մասին հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի  ժամանակ։

«Ես գտնում է, որ այդ հարցում մի սխալ ենք թույլ տվել՝ չենք օգտագործել կարևոր հանգամանք՝ դա ամբողջ հայության ներուժի կիրառումն է: Ես գտնում եմ, որ այսօր աշխարհի ցանկացած երկրում Ադրբեջանի դեսպանության մոտ պետք է պիկետ լինի: Պետք է այնպես անել, որ աշխարհը տեսնի և Ադրբեջանի դիվանագիտական ներկայությունը դիսկոմֆորտ զգա։

Եթե երկրի օրենքը թույլ է տալիս, որ միայն մեկ հոգի կանգնած լինի, թող մեկը կանգնած լինի, եթե կովիդի պատճառով թույլատրվում է երեք հոգի կանգնեն՝ դիստանցիայով, թող այդպես կանգնած լինեն: Դա պետք է դառնա մեր համար մեկ խնդիրը, հարցն այդ դեպքում առաջ կշարժվի և կդառնա միջազգային հանրության խնդիր»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս հարցը չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհ, չպետք է դառնա շահարկման առարկա, այլ պետք է լինի մեր օրակարգը:

«Չեմ կարծում, որ ընդդիմությունից կամ իշխանությունից որևէ մեկը այդ հարցում ունի այլ կարծիք։ Ցավոք, ընտրությունների ժամանակ քաղաքկան վիճակը տարածվեց Սփյուռքի որոշ կազմակերպությունների վրա, զբաղվում էին ոչ իրենց բնորոշ հարցերով՝ քաղաքական հարցերով։ Համոզված եմ, որ հիմա ամեն ինչ կգա իր տեղը»,- նշեց Իգիթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: